Ինչպե՞ս է ուղեղը խանգարում բացահայտել ձեր ունակությունները

May 28, 2017

Ուղեղի ընդդիմությունը թույլ չի տալիս լինել մեզ լավագույնը ր հասնել մեծ նպատակների: Դրա համար անհրաժեշտ է հասկանալ, ինչպես ճնշել նրան և ազդեցության տակ չընկնել:

Դիմադրությունն աշխատում է ձեր դեմ, եթե



  • Անընդհատ այսօրվա գործը վաղվան եք թողնում

  • Շատ ուժեղ  քննադատում եք ինքներդ ձեզ

  • Ամբողջ ժամանակ ձեզ թվում, որ բավականին լավ չեք աշխատում

  • Միշտ պատրվակ եք փնտրում, որպեսզ ինչ-որ բան չփնտրեք


Դիմադրությունն այն ձայնն է, որը ձեզ ասում է, որ ավելի լավ զգույշ լինել, չշտապել, գտնել կոմպրոմիս: Այս ձայնը, որը շշնջում է ձեր ականջին, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, ոչ մարդիկ կծիծաղեն, եթե փորձեք ինչ-որ նոր բան անել: Դիմադրող ուղեղը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ձեզ բացահայտել սեփական պոտենցիալը:
Ուղեղը կնենգափոխի փաստերը, կսպառնա, կգայթակղի և կհամոզի հանձնվել և դուրս չգալ հարմարավետությունից:

Գրող Սթիվեն Պրեսֆիլդը համարում է, որ դիմադրությունը ինքնդ քեզ վնասելն է: ՙՊատերազմ ստեղծարարության համար: Ինչպես հաղթահարել ներքին արգելագիծը և սկսել ստեղծագործել՚ գրքում նկատում է, որ որքան մեծ դիմադրություն ենք զգում, այնքան ավելի կարևոր է մեզ համար այս կամ այն չիրականացված ծրագիրը և դրանով ավելի մեծ հաչույք ենք զգում, երբ վերջապես իրականացնում ենք այն:
ՙԴիմադրությունն ընդունում է վախի ձև, իսկ վախը մակարդակը համապատասխանում է ուժի դիմադրությանը, - բացատորւմ է Պրեսֆիլդը, - այդ պատճառով որքան ուժեղ ենք վախենում ինչ-որ նոր բան սկսելուց, այնքան ավելի կարևոր է այն մեզ համար և մեր հոգևոր զարգացման համար: Եթե այն մեզ համար ոչինչ չնշանակեր, չէր լինի նաև այլ դիմադրություն՚:
Եթե պարզապես թույլ եք տալիս իրադարձություններին ինքնաբերաբար կատարվել, փոխարենը, որ դուք ընտրություն կատարեք և ստեղծեք ինչ-որ բան, ժամանակն է փոխել կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը:

Սկսեք պայքարել հենց հիմա


Կարելի է սովորել ուշադրություն չդարձնել ուղեղի դիմադրությանը և շարժվել առաջ: Ինչպե՞ս անել:

  1. Սկզբի համար դադարեք ձգտել լինել կատարյալ ամեն ինչում:

  2. Գտեք ինչ-որ կարևոր բան, որը ձեզ մոտ վախ է առաջացնում: Եվ սկսեք գործել չնայած դիմադրությանը:

  3. Ձեր ծրագիրը կամ նպատակը հաշվարկեք մեծ թվով քայլերով և ենթակետերով:

  4. Գրեք բոլոր քայլերը: Դասավորեք ըստ կարևորությանը: Վերադարձեք առաջին կետին և որոշեք, թե ինչից սկսել:

  5. Շարժվեք փոքրիկ քայլերով: Զբաղվեք ձեր գործով օրը գոնե 20 րոպեյով: Գլխավորը կանգն չառնելն է:


Մի վհատվեք, եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում: Փորձեք նորից և նորից: Միայն այդպես կարելի է հասնել հաջողության:

Lifehacker