Մեծ Բրիտանիա և Եվրամիություն. ինչո՞ւ է բաժանումն այդքան դժվար

September 24, 2018

Եվրոպական միության երկրների ղեկավարների և Մեծ Բրիտանիայի վարչապետի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանները, ձախողվել են:
Ո՞ր հարցերի շուրջ չի հաջողվում կողմերին համաձայնության գալ:
Եվրամիության երկրների ղեկավարների և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի միջև բանակցությունները, որոնց ժամանակ քննարկվել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը, ձախողվել են:
Ինչո՞ւ կողմերը չեն կարողանում պայմանավորվածության գալ:

Երեք գլխավոր հարց


Երեք գլխավոր խնդիր կա, որոնք խոչընդոտում են ԵՄ և Մեծ Բրիտանիայի անցավ բաժանմանը:
• Փոխհատուցման չափը, որը Մեծ Բրիտանիան պետք է վճարի Եվրամիությանն այն վնասի համար, որը նրան հասցնում է այդ միությունից դուրս գալը:
• Եվրամիության՝ Մեծ Բրիտանիայում բնակվող քաղաքացիների և Բրիտանիայի՝ Եվրամիությունում բնակվող քաղաքացիների իրավունքները:
• Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանի կարգավիճակը:
Հիմա առավել անլուծելի է թվում Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի հարցի լուծումը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելքը պահանջում է, որ այն լիարժեք միջպետական սահմանի վերածվի՝ անձնագրերի վերահսկման կետերով, մաքսային զննությամբ և տեսանկարահանման համակարգով:
Սակայն դրան կտրականապես դեմ է Հյուսիսային Իռլանդիայի առաջատար քաղաքական ուժը՝ Յունիոնիստական կուսակցությունը:

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը


Եվ կառավարությունը, և ընդդիմությունը կողմ են, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: Սակայն երկու ճամբարներում էր ազդեցիկ ուժեր կան, որոնք այդ հարցով երկրորդ հանրաքվե են պահանջում:
Երկրորդ հանրաքվեի շանսերը բավականին բարձր են, քանի որ 2016թ-ին անցկացված առաջին հանրաքվեին երկիրը մեկ միասնական կարծիք չուներ:
Այն ժամանակ Անգլիան և Ուելսը քվեարկեցին հօգուտ ելքի, իսկ Շոտլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման օգտին:
Թերեզա Մեյի և Եվրամիության առաջնորդների միջև վերջին բանակցությունների ձախողումից հետո առավել հավանական է թվում Մեծ Բրիտանիայում նոր խորհրդարանական ընտրությունների և վարչապետի փոփոխության հարցը, գրում է Բի-Բի-Սին:


Կարդացեք նաև.



 

Եվրամիության դիրքորոշումը


Բրեքսիթի պայմանների շուրջ բանակցությունների ձախողումից հետո Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Թերեզա Մեյը, որն ուզում է մի կտոր տորթ վերցնել: Լուսանկարի տակ արված գրառումը՝«Կներեք, բայց չամիչ չկա»:
Նկատի ուներ, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ բանակցություններում էգոիստական դիրքորոշում է զբաղեցնում:
Շատերն այդ գրառումը մեկնաբանեցին որպես ծաղր: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթն ի պատասխան հայտարարեց, որ «չարժե Մեծ Բրիտանիայի սիրալիրությունը թուլության հետ շփոթել»: Նա ասաց նաև, որ վիրավորանքները սոցցանցերում չեն նպաստում այս դժվար իրավիճակից ելք գտնելուն:
Սակայն Տուսկը հետո հայտարարեց, որ «հիանում է Թերեզա Մեյով, և փոխզիջումը նախկինի պես հնարավոր է»:
 
 
 
 
 
 
 

Ի՞նչ տեսք կարող է ունենալ փոխզիջումը


Եվ Մեծ Բրիտանիան, և Եվրամիությունը պնդում են, որ չեն ցանկանում Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև լիարժեք միջպետական սահմանը վերադարձնել:
Տնտեսության ապագայի հնարավոր օրինակ կարող է լինել Կանադայի փորձը: Այդ երկիրը 2016թ-ի Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ունի, որը նրա համար առանց տուրքի մուտք է բացել դեպի եվրոպական շուկա:
Եվրամիության՝ Մեծ Բրիտանիայում բնակվող քաղաքացիների և Բրիտանիայի՝ Եվրամիությունում բնակվող քաղաքացիների իրավունքների հարցը կարող է լուծվել Եվրամիության երկրների հետ երկկողմանի համաձայնագրեր կնքելով, կարծում են շատ փորձագետներ:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում