ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկ

Տեղի ունեցավ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» մասնագիտական գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag հրատարակչությունը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց սոցիոլոգ, մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» մասնագիտական գիրքը։ Հեռուստաշնորհանդեսին ներկա են եղել գրքի խմբագիր Գնել Նալբանդյա

«Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը բրենդերի կառուցման, զարգացման և վերլուծության տեսական-մեթոդաբանական ձեռնարկ է։ Հեղինակն իր մասնագիտական հմտությունները, գիտելիքները, հետազոտություններն ու միջազգային փորձն օգտագործելով՝ ներկայացնում է բրենդի ռազմավարության տարբեր մոդելներ։ 

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, ուսալեզու, անգլալեզու գրականություն բրենդինգի մասին շատ կա, բայց հայլեզու գրականություն չկա. «Բրենդինգի մասին լավագույն աշխատություններն այստեղ ներկայացված են, հեղինակը գրքում նաև իր հետազոտություններն է ներկայացնում ու գրում է հայկական ընկերությունների մասին, իսկ այլ լեզուներով մասնագիտական գրականության մեջ դա չես գտնի։ Ինչո՞վ է բրենդը տարբերվում ոչ բրենդից, ինչո՞վ է ապրանքանիշը տարբերվում բրենդից։ Այս հարցերի պատասխանները գրքում կան։ Բրենդ լինելու համար պետք է մրցունակ լինել միջազգային շուկայում։ Հենց մրցունակ լինելու, բրենդ դառնալու մասին է այս գիրքը»։  

Գրքում կան նաև քաղաքների, երկրների բրենդների մասին, օրինակ, Գյումրիի օրինակը։ Անձերի բրենդավորման մասին խոսելիս հեղինակը բերում է Շառլ Ազնավուրի օրինակը։ Նա անձ֊ բրենդ է։

Սա լավ ձեռնարկ է մասնագիտական համայնքի, ուսանողների ու դասախոսների համար։ Backbone Branding ընկերության հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանը կարևորում է հայալեզու մասնագիտական գրականությունը, քանի որ դրա պակասը կա. «Գրագիտության պակաս կա հայկական մասնագիտական ոլորտում։ Բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու, դրա համար կարևոր է գրականությունը, մասնագիտական գրագետ վերլուծությունները։ Այս ամենը ոչ թե առանձին բրենդների, ընկերությունների համար է կարևոր, այլ նաև երկրի տնտեսության զարգացման համար»։ 

newmag հրատարակչության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանն ասում է, որ սա Լիլիթ Շաքարյանի երրորդ ու բրենդինգի մասին երկրորդ գիրքն է. «Ինչպես ասում է հեղինակը, գրքում, մենք ապրում ենք բրենդերի դարաշրջանում։ Որպես կրթական ձեռնարկ, շատ օգտակար կլինի թե՛ ոլորտի մասնագետների, թե՛ ամեն մի մարդու համար, ով ուզում է ունենալ իր բրենդը, մրցունակ լինել։ Ճիշտ գաղափարախոսություն ու ճիշտ ռազմավարություն պետք է ունենալ ամեն մի բրենդ հիմնելիս կամ զարգացնելիս։ Այս մասին հեղինակը գրքում գրել է մանրամասն։ Ու այդ տեսական֊գործնական վերլուծությունները կօգնեն բրենդների կայացման հարցում»։  

Հեղինակը գրքում խոսում է նաև «փափուկ ուժի» մասին։ Բրենդները շատ կարևոր դեր ունեն բոլոր ոլորտներում. «Հեղինակը գրքում ներկայացնում է հայկական ընկերությունների բացթողումները, որոնք հիմնականում դիզայնի ու վիզուալ տեսքի մասին են մտածում, բայց չունեն ռազմավարություն ու գաղափարախոսություն։ Հեղինակը վերլուծել է նաև հայկական հաջողակ ընկերությունների բրենդինգը, որոնք ճանաչելի ու մրցունակ են նաև միջազգային շուկայումն»։

Գործընկերներ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ, Երևանի կոնյակի գործարան, Գուրմէ Դուրմէ շոկոլադի տուն։ Գիրքն արդեն հասանելի է գրախանութներում և newmag.am կայքում։

Կարդացեք նաև

Newmag-ը ներկայացնում է սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի նոր գիրքը՝ «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» (թրեյլեր)

Տարածել