Ի՞նչ կպատահի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից. հանրաքվեին հաշված ժամեր են մնացել

Ի՞նչ կպատահի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից. հանրաքվեին հաշված ժամեր են մնացել

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիան կորոշի` մնալ եվրոպական ընտանիքի հետ, թե ոչ: newmag-ը վերլուծել է Brexit-ի հնարավոր հետևանքները:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե կանցկացվի: Հարցումների արդյունքները դեռ անկանխատեսելի են: Brexit-ի` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներն ու ընդդիմադիրները, գրեթե հավասար են, բնակիչների 10 տոկոսն է, որ Բրիտանիայում դեռ չի կողմնորոշվել: Անկանխատեսելի են նաև, թե ինչպիսին կլինի Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու ազդեցությունը:

Brexit-ի կողմնակիցները ավելի շատ խոսում են օգուտների մասին: Տնտեսագետները զգուշացնում են, որ այն լուրջ հետևանքներ կունենա: Նույնիսկ ութոտնուկ մեդուզան է գուշակել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքները: Իսկ ավելի լուրջ` ներքոնշյալ.

Վիզաներ

ԵՄ-ից դուրս գալու որոշումն ընդունելով` Մեծ Բրիտանիան նախաձեռնում է խախտել հարաբերությունների կարգը ԵՄ-ի հետ, որ կարգավորվում է Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածով: Ընթացակարգը կտևի մինչև երկու տարի: Այդ ընթացքում Միացյալ Թագավորությունը և մայրցամաքային Եվրոպան պետք է հասկանան, թե ինչ կանոններով պետք է շարունակեն ապրել: Այդ ընթացքում պետք է լուծել նաև Վիզային ռեժիմի հարցը:

Ոչ մի հստակ պլան չկա, թե ինչպես է լինելու վիզային քաղաքականությունը` Մեծ Բրիտանիայի`ԵՄ-ից դուրս գալուց հետո:

Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների համաձայն` ԵՄ քաղաքացիների ¾-ը հիմա աշխատում են Մեծ Բրիտանիայում: Նրանք կկորցնեն աշխատելու իրավունքը և չեն կարող ստանալ աշխատանքային վիզա, քանի որ կընկնեն խիստ պահանջների տակ: Մեծ Բրիտանիայում աշխատում է 2 միլիոն 200 հազար եվրոպացի: Նրանք հիմնականում զբաղվում են հյուրանոցային բիզնեսով և շինարարւոթյամբ: Brexit-ի կողմնակիցները խոստովանում են, որ Եվրոպա գնալու համար իրենք ևս վիզա ստանալու դիմում պետք է ներկայացնեն: Այդպիսին կլինի անվտանգ սահման ունենալու գինը:

Ֆունտ

Տնտեսագիտական վերլուծությունների համաձայն` ԵՄ-ից դուրս գալը կբերի ֆունտի կուրսի իջեցմանը: The Guardian-ը գրում է, որ բրիտանական դրամը 20 տոկոսով կարժեզրկվի, շատերն էլ համարում են` 30 տոկոսով կփլուզվի: Եվրասկեպտիկները համարում են, որ բրիտանական ֆունտի արժեզրկումը մեծ թվերի չի հասնի. այն ունի և պլյուսներ, և մինուսներ :

Բրեկզիտի կողմնակիցներից Նայդժել Փարաժը պնդում է, որ ֆունտի կուրսի իջեցումը իր լավ ազդեցությունը կունենա բրիտանական արտահանումների վրա:

Դեյլի Էքսպրեսսը գրում է` այդուհանդերձ, հանրաքվեի կողմնակիցները խոստովանում են, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո կլինեն տնտեսական բացասական հետևանքներ: Դրա արդյունքն ակնհայտ է: Ազդեցիկ բիզնես ասոցիացիայի` CBI –ի կանխատեսումների համաձայն, որը դեմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կանխատեսում են, որ եվրաընտանիքը լքելը 100 մլրդ ֆունտի վնաս կհասցնի Մեծ Բրիտանիային մինչև 2020 թվականը: Եվրոսկեպտիկները այս կանխատեսումները զուտ քաղաքական են համարում և պայմանավորում են, որ CBI-ին ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Առևտուր

Մնալով ԵՄ-ում կպահպանվեն մի շարք ապրաննքերի գները` բենզինի, օդային ճանապարհորդության, էլեկտրաէներգիայի:

ԵՄ-ի կողմնակիցները պնդում են, որ ԵՄ-ից դուրս գալով բրիտանական ընտանիքի մեկ տարվա ծախսը կաճի 350 ֆունտով:

Brexit-ի կողմնակիցները վստահ են, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ի հետ նոր առևտրային եկամտաբեր համաձայնության կգա, քանի որ Եվրոպան առանց բրիտանական արտահանման չի գոյատևի, իսկ վատատեսներն էլ պնդում են, որ Բրիտանիան կարող է նոր շուկաներ մտնել, այդ թվում շահավետ առևտրային պայմանագրեր կնքել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Չինաստանի հետ, սակայն, նույնիսկ բանակցություններ չկան այդ մասին: Շոտլանդիան, Ուելսը և իռլանդական խնդիրըը: Այս երկրները սպառնում են ԵՄ-ից դուրս գալու դեպքում նորից դնել անկախություն ձեռք բերելու հանրաքվեի հարցը:

Երաժշտություն

Երաժշտական արդյունաբերությունը Մեծ Բրիտանիայում տնտեսական աճի առավել հեռանկարային ոլորտներից է: Pitchfork-ը գրում է, որ բրիտանացի արտիստներն եկամտի 17 տոկոսը ստանում է ալբոմների վաճառքից: Դրանք հիմնականում Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում են սպառվում: ԵՄ-ից դուրս դուրս գալու դեպքում երաժշտական ինդուստրիան խնդիրներ կունենա:

Նախկինի համեմատ երաժիշտները էլ չեն կարողանա համերագային շրջագայությունների մեկնել հեշտությամբ և ստիպված կլինեն երաժշտական գործիքների ու սարքավորումների տեղափոխման համար վճարումներ կատարել:

2-րդ` կբարձրանա ձայնասկավառակների վինիլային գրառումների արժեքը, դրանք հիմնականում մայրցամաքային Եվրոպայում են տպագրվում:

Քաղաքականություն

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կբերի`քաղաքական ճգնաժամի հենց իր` Մեծ Բրիտանիայի համար: Օրենքով` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք է հաստատվի Պալատում, որտեղ Brexit-ի աջակիցները զգալիորեն ավելի քիչ են, քան ընդդիմադիրները: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ևս դեմ է` ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուն: Նա խոստացել է, որ կշարժվի ընտրողների կամքին համաձայն և կսկսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն խորհրդարանը այդպիսի խոստումներ չի տվել:

Պահպանողական կուսակցության մեջ գոյություն ունի բաց հակամարտություն ` ԵՄ կողմնակիցների և ընդդիմադիրների միջև:

Լեյբորիստները համարում են, որ Մեծ Բրիտանիան ԵՄ մաս է կազմում: Նրանք կարծու մեն, որ Քեմերոնի առաջարկներից կարելի է հեշտությամբ ազատվել: The Evening Standard պարբերականը գրում է, որ ամենայն հավանականությամբ, խորհրդարանականները կորոշեն դուրս գալ ԵՄ-ից այն դեպքում, եթե հանրաքվեին բարձր մասնակցություն լինի և Brexit-ի կողմնակիցների ձայնը գոնե 20 տոկոս կազմի:

Գրել կարծիք