Երևանի կամուրջները. Ազատ հայացք վարից վեր

March 10, 2016

Որպես ինժեներական կառույց, պատմական աղբյուրներում պաշտպանական կառույցներից հետո ամենաշատը հիշատակվում է կամուրջների մասին: Առաջին կամուրջները գետերի երկայնքով գցված գերաններ էին: Հետագայում սկսեցին կառուցել բազմաթռիչք կամուրջներ, որոնք իրար էին կապում խոշոր գետերի ու կիրճերի ափերը: Պատմական աղբյուրներում հայկական առաջին կամուրջը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարին` Արտաշատի Տափերական կամուրջն է:
Ըստ դասակարգման կամուրջները լինում են 27 տեսակ: Երևանում տարածված են դրանցից յոթը` գետակամուրջ, ուղետար, երկաթուղային, ավտոճանապարհային, հետիոտնային, աքվեդուկ և ուղեանց (էստակադա:)

Կիևյան կամուրջ


Երևանցիներին աառավել հայտնի Կիևյան կամուրջը երկաթբետոնե միաթռիչք հորինվածք է:  Երկարությունը 357 մ. է, բարձրությունը՝ 60.5: Կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 1949-ին:
Կիևյան կամուրջը շահագործման է հանձնվել 1956թ.-ին: Այսօր «Կիևյան կամուրջ» անվանումը մարդկանց մոտ ասոցիացվում է մահվան հետ: Իր բարձրության և դեպի վար սահմռկեցուցիչ տեսարանի պատճառով այն իր մոտ է ձգում սուիցիդի սիրահարներին: