Colgate Total ատամի մածուկը առաջացնում է քաղցկեղ

October 12, 2014

Չնայած քաղցկեղը համարվում է մշտապես գոյություն ունեցող թշնամի, այնուամենայնիվ, առօրյա առարկաներում հայտնվող նրա մահացու պատվիրակին մենք ընդունում ենք առանց զարմանքի: Խոսքը սուրճի, համբուրգերի, գետնանուշի կարագի մեջ թաքնված կանցերոգենի մասին է: Այն կարող է ակնհայտորեն բնակվել նաև մեզ շատ լավ հայտնի ատամի մածուկի մեջ: Այս ամենի հավանական մեղավորը Colgate Palmolive-ի  արտադրության Colgate Total-ի մեջ հայտնաբերված բակտերիա պարունակող տրիկլոզանն է:
Սա ՙժանտախտի ու լնդերի բորբոքման դեմ պայքարող միակ ատամի մածուկն է, որը հավանության է արժանացրել ԱՄՆ Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունը` բուժելով տրիկլոզանով հիվանդ ատամներն ու լնդերը: ԱՄՆ-ում չկա որևէ այլ ատամի մածուկ, որի բաղադրության մեջ լինի տրիկլոզան, չնայած դրանք գոյություն ունեն բազմաթիվ հակաբակտերիալ օճառների մեջ: Մանրէների դեմ պայքարի հնարավորության շնորհիվ բարձրացվել է Colgate Total-ի անվտանգության հարցը, ինչպես նաև այն մասին, թե ինչու է Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունն անտեսում դրա բաղադրության վերաբերյալ զգուշացումները:
Օգտագործվելով առաջին անգամ 1970-ականներին, տրիկլոզանը դարձավ ամենապոպուլյար հակամիկրոբային օճառներից մեկը: Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի իրավաբան Մաե Վուի խոսքով, այն նաև հայտնաբերվել է սառնարաններում, հոտերից պաշտպանող կոշիկների ու կոսմետիկայի մեջ:
ՙՏրիկլոզանը 110 տոկոսանոց գովազդ է՚-ասում է Մայքլ Օստերհոլմը, որը ղեկավարում է Մինեսոտայի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտությունների ու քաղաքականության կենտրոնը: Օստերհոլմը, որի շնորհիվ Մինեսոտան դարձավ տրիկլոզանի կիրառումն արգելող առաջին նահանգը, նշում է, որ բաղադրությունը փոխարինվել է լավագույն և առավել անվտանգ հակամիկրոբային միջոցով:
Procter & Gamble-ը գովազդում է Crest ատամի մածուկը, որի բաղադրությունից տրիկլոզանը 100%-ով հանված է: Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունն իր կայքում հայտնում է, որ տրիկլոզանի նման հակաբակտերիալ բաղադրիչ պարունակող օճառներն այլևս արդյունավետ չեն հիվանդությունների կանխարգելման գործում:

Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունը տրիկլոզանը վտանգ չի համարում, սակայն սպառողներին առաջարկում է ևս մեկ անգամ մտածել տրիկլոզան պարունակող արտադրանք գնելուց առաջ:

Այս ամռանը ԱՄՆ-ի համաճարակաբանության առողջապահական կազմակերպությունը խիստ հանձնարարություն է տվել հիվանդանոցներին`ՙՉօգտագործել տրիկլոզան պարունակող օճառներ՚ վկայակոչելով մարդկանց ու շրջակա միջավայրի վրա քիմիական այդ նյութի ունեցած պոտենցիալ սպառնալիքի վերաբերյալ մտահոգությունը՚: Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունը դեռևս 1974 թվականին էր խոստացել ուսումնասիրել օճառում առկա տրիկլոզանը, սակայն այդ հետազոտությունն անավարտ մնաց, չնայած կարող է վերսկսվել 2016 թվականին: Մինչդեռ տրիկլոզանը համատարած է:Ատամի մածուկը տրիկլոզան փոխանցող ու տարածող ամենամեծ պոտենցիալն ունեցողն է:
Colgate Total ատամի մածուկ օգտագործող մարդկանց մեզի մեջ հինգ անգամ ավելի շատ տրիկլոզան կա, քան այն մարդկանց, որոնք չեն օգտագործում՚-գրում է Վուն Բնական Ռեսուրսների պաշտպանության խորհրդի բլոգում:

Ըստ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների եզրակացության, տրիկլոզանի ու տրիկլոկարբանի ՙօգուտը չի կարող արդարացնել ռիսկերը ՚, քանի որ նրանք կարող են նյարդային ու սրտային հիվանդությունների պատճառ դառնալ, չնայած հետազոտոտներն ընդունում են, որ ՙհետազոտություննը գտնվում է նախնական փուլում՚: Մեկ այլ հետազոտության համաձայն, տրիկլոզանը կարող է կրծքի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
Հորմոններ արտադրող էնդոկրին համակարգի վրա նրանց ազդեցությունը նույնպես վնասակար է: 2006 թվականին գորտի վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ՙտրիկլոզանը խախտում է վահանագեղձի հորմոնալ գենի արտահայտման ձևը և կարող է փոփոխել վահանագեղձի հորմոնալ պոստէմբրինոալ զարգացման նորմը՚: Եթե պարզվի, որ տրիկլոզանը էնդոկրին համակարգի աշխատանքը խափանողն է, ապա փոքր երեխաները, նորածիններն ու հղի կանայք հատկապես խոցելի կդառնան:
2010 թվականին Բնական ռեսուրսների պաշտպանության խորհուրդը քրեական գործ է հարուցել Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչության դեմ, որպեսզի թույլատրվեն Colgate Total-ի թույլատրմանն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը: 35 էջից բաղկացած փաստաթղթերը հանրությանը երբեք չեն ներկայացվել: 2014 թվականին Bloomberg News-ի երեք գիտնականներ սկսեցին դրանց ուսումնասիրությունները:
Տրիկլոզանի վերաբերյալ նոր ուսումնասիրությունների մասին վերջերս հրապարակված փաստաթղթերում բարձրացվում է այն հարցերը, թե արդյոք վարչությունը համապատասխան ջանք է թափել 17 տարի առաջ Total-ը բարելավելու համար և արդյոք դրա բարելավումը կարող է նոր հետազոտությունների սկիզբ դառնալ՚-եզրափակում է Բլումբերգը:

Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունը Newsweek-ին պաշտոնական հաղորդագրություն է ուղարկել` պնդելով, որ ՙհիմնվելով գիտական փաստերի վրա…..Colgate Total-ի համար օգուտի ու ռիսկի հավասարակշռությունը բարենպաստ է՚: Չափազանց դժվար է ուղիղ էպիդեմիոլոգիական հարաբերակցություն գտնել առօրյա օգտագործվող պարագաների ու քաղցկեղի հիվանդությունների միջև: Չնայած, որոշները չեն էլ սպասում խնդրի լուծմանը: Այս տարեսկզբին, Մինեսոտան դարձավ տրիկլոզանն արգելող առաջին նահանգը, չնայած Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունն ապացուցեց, որ Colgate Total-ի նման արտադրանքը մինչև 2017 թվականը դուրս է արգելման շրջանակից:
Colgate Palmolive- ը հայտարարել է, որ իր արտադրանքն անվտանգ է: Հետազոտությունների ու զարգացման ղեկավար Պատրիսիա Վերդուինը Newsweek է ուղարկել տրիկլոզանի պոտենցիալ սպառնալիքի վերաբերյալ լայնածավալ հերքում: Նա ընդգծել է, որ քաղցկեղ ու վահանաձև գեղձի խնդիրներ առաջացնող բաղադրիչի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ դեպքերում, երբ ավելի շատ տրիկլոզան է օգտագործվում, նրանց բաղադրությունը հազար անգամ ավելի բարձր է սպառողական ապրանքներում առկա տրիկլոզանի բաղադրությունից: ՙՎերդուինն ընդգծել է, որ ՙամբողջ աշխարհում այս գործի պատասխանատուները…..հաստատում են, որ սպառողական ապրանքներում կիրառվող տրիկլոզանը մարդու կանցերոգենի կամ էնդոկրին համակարգի խափանման գործոն չէ՚: Շատ խոշոր ընկերություններ տրիկլոզանի կիրառումը հանել են օճառներից ու կոսմետիկայից: Տրիկլոզանը կարող է այլևս հավանության չարժանանալ: Սակայն, ոմանց համար առավել մտահոգիչ է այն, որ ամերիկացի վերահսկողները հեշտությամբ են համոզվում գիտական աշխատանքով, ելնելով ոչ թե հասարակության, այլ կորպորատիվ շահերից:
Անցյալ տարի New York Times-ի լրագրող Իան Ուրբինան նշել է, որ ամերիկացի վերահսկիչները արտադրողներին ինքնուրույնություն են տվել և ներկայում կիրառվող 85 հազար արդյունաբերական քիմիական նյութերից շատ քչերն են անցնում պետական անկողմնակալ զննում: ՙՈւրբինան գրում է, որ ՙի տարբերություն դեղագործության, արդյունաբերական քիմիական նյութերը նախքան շուկա մտնելը զննում անցնելու կարիք չունեն՚: Քիմիական նյութերի վերահսկման օրենքի համաձայն,  կառավարությունն արտադրողներից հազվադեպ է պահանջում ներկայացնել արտադրանքի անվտանգության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն՚:
Ի վերջո, կարգելվի Colgate Total-ը թե ոչ հարցին չկա միանշանակ պատասխան: Այս առիթով Կալիֆոռնիայի համալսարանի թունաքիմիկատների ու կենսատեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար և տրիկլոզանն ու տրիկլոկարբանն ուսումնասիրող պրոֆեսոր Բրյուս Դ. Հեմմոքը նկատել է.  ՙԳոյություն ունեն իրական ռիսկեր ու իրական շահույթ ՚ Ի վերջո արդյոք Սննդի ու դեղորայքի վերահսկման վարչությունը կվերանայի Colgate Total-ի թույլատրումը, այդ գրասենյակի փոխտնօրեն Սանդրա Լ. Քուեդերն ասաց. ՙ1997 թվականը շատ վաղուց էր՚: