Ազնավուրի կյանքի օրերն ամփոփվել են նրա վերջին հուշագրում

November 1, 2019

Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած` արտիստի մասին է Նյումեգ ընկերության թարգմանած այս գիրքը: Ազնավուրի դժբախտությունը, հաջողությունն ու երջանիկ հանդիպումները ամբողջացել են նրա վերջին ինքնակենսագրականում: Այն թարգմանել է շանսոնյեի հետ բազմիցս հանդիպած հեռուսատլրագրող Արտակ Հերիքյանը:
Հենց այդ հանդիիպումների ընթացքում ծնված հարցազրույցներն էլ զետեղվեցին գրքում: Հարցազրույցներ, որոնք կբացահայտեն, թե ինչու էր Ազնավուրը ամեն օր գնում լողավազան, երբ լողալ չգիտեր: Ինչու էր միշտ շարժվում հոսանքին հակառակ, ու չէր անցնում տրորված ճանապարհներով:
Ազնավուրի մտքերը և նրա հետ զրույցները կամբողջացնեն ընթերցողի պատկերացումները 100 տոկոս հայի և 100 տոկոս ֆրանսիացու մասին: Կպատմեն գաղթականի որդու մասին, որը դարձավ դարի մեծագույն արտիստը և Բեմին նվիրեց իր կյանքի 94 տարիներից 85-ը:
[embed]https://www.youtube.com/watch?v=RkDzsySf2u0&feature=youtu.be[/embed]



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում