Սարդինիայում երկարակեցության գաղտնիքը. կղզի, որի բնակիչները դարն ապրած մարդիկ են

September 28, 2017

Զարգացած երկրներում կանայք 5-8 տարի ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Միակ վայրը, որտեղ և կանայք, և տղամարդիկ ապրում են նույն չափով,  Սարդինիա կղզին է:
Սարդինիա կղզին գնտվում է Միջերկրական ծովում Ապենինյան թերակղզուց հարավ՝ Սիցիլիա և Կորսիկա կղզիների միջև։ Մտնում է Իտալիայի կազմի մեջ և ունի ինքնավար մարզի կարգավիճակ։ Միջերկրական ծովի մեծությամբ երկրորդ կղզին է։ Այստեղ ապրում է 1.5 մլն մարդ:

Սարդինիա կղզու գաղտնիքը


Մասնագետներն ուսումնասիրել են ու պարզել, որ երկարակեցության գաղտնիքը սնունդը կամ ապրելակերպը չէ: Սարդինիա կղզու բնակիչներն իրար շատ մոտ են ապրում՝ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով: Տները գրեթե կպած են, փողոցները՝ հաճախակի խաչվող: Այս կղզում մարդը երբեք չի կարող իրեն միայնակ զգալ: Մարդիկ շրջապատված են հարազատներով, բարեկամներով ու ընկերներով, ապրում են միմյանց մասին հոգ տանելով:

Մտերիմներ են համարվում այն մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում պարտքով փող կտան, հիվանդանոց կտանեն, ծանր պահերին ձեր կողքին կլինեն: Անծանոթ մարդիկ անգամ մտերիմ են դառնում, եթե չեն խուսափում միմյանց հետ շփվել, հաճույքով են զրուցում, ցավը կիսում են, ուրախության մասին պատմում: Այս ամենն օգնում է սթրեսից դուրս գալ, մի տեսակ ցավազրկող ազդեցություն ունի, թույլ է տալիս հոգեպես վերածնվել:


Կարդացեք նաև.



Ինչու՞ են կանայք ավելի երկարակյաց


Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, մեծ ուշադրություն են դարձնում միջանձնային հարաբերություններին: Նրանք սիրում են իրենց շրջապատել մարդկանցով, զրուցել, անգամ ՝ բանբասել: Նրանք ունեն նվազագույնը երեք մտերիմ մարդ: Այս հարաբերությունները նման են պաշտպանական դաշտի, որն օգնում է թոթափել բացասականը:  
Ըստ էության, երկարակեցության գաղտնիքը մտերիմ հարաբերությունների ու սոցիալական ինտեգրման մեջ է:

LIFEHACKER