Էլեկտրոնային ծխախոտը կարող է առաջացնել սրտի հիվանդություն․ ահա, թե ինչու

Էլեկտրոնային ծխախոտը կարող է առաջացնել սրտի հիվանդություն․ ահա, թե ինչու

Կարծիք կար, թե էլեկտրոնային ծխախոտների հասցրած միակ վնասը  հնարավոր կախվածությունն է: Բայց հետազոտությունների արդյունքները վկայում են ավելի վտանգավոր վնասի մասին:

Համաձայն Sympathomimetic Effects of Acute E‐Cigarette Use: Role of Nicotine and Non‐Nicotine Constituents հետազոտության, նիկոտինը բոլորովին էլ անվնաս չէ, այն բացի կախվածությունից առաջացնում է նաև կարդիոհիվանդություններ:

Գիտնականները վիճում են էլեկտրոնային ծխախոտները անվտանգ դարձնելու շուրջ: Բրիտանական թագավորական քոլեջի բժիշկներն անցած տարի ծխողներին խորհուրդ տվեցին անցնել գոլորշու գեներատորների: Միաժամանակ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների մասնագետները պնդում էին, որ որևէ ապացույց չկա, թե էլեկտրոնային ծխախոտներն օգնում են թողնել ծխելը: Հակառակը` ավելանում է այն հետազոտությունների թիվը, որոնք փաստում են էլեկտրոնային ծխախոտների վնասը:

2015-թ-ին հայտնի դարձավ, որ վապորայզերները վնասում են իմունային համակարգին, իսկ 2017-ին լույս տեսած մի հետազոտության արդյունքների համաձայն էլեկտրոնային ծխախոտները վնասակար 31 քիմիկատ են արտադրում, որոնցից մի քանիսը քաղցկեղածին են: Մեկ այլ հետազոտության համաձայն էլեկտոնային ծխախոտները ավելացնում են բիոմարկերները, որոնք նպաստում են սրտի հիվանդությունների առաջացմանը: Այդ բիոմարկերների թվում է սրտում ադրենալինի մակարդակի կտրուկ բարձրացումը, որը նպաստում է օքսիդատիվ սթրեսի, որն էլ հանգեցնում է ատերոսկլեռոզի, սրտի անկանոն ռիթմի և կաթվածի: Բայց հետազոտությունը հստակ չի նշում, թե ինչն է նպաստում այդ փոփոխություններին:


Ծխախոտի մասին գրել ենք նաև․


 

Գոլորշու գեներատորները, բացի նիկոտինից պարունակում են նաև տարբեր առոմատիզատորներ: Նշված բիոմարկերների առաջացման պատճառը պարզելու համար հետազոտություն է անցկացվել: 33 առողջ մարդ մեկ ամսվա ընթացքում եկել է լաբորատորիա ու կես ժամ էլեկտրոծխախոտ ծխել: Նրանց տվել են և՛ նիկոտին պարունակող, և՛ առանց նիկոտինի ծխախոտներ: Արյան անալիզը ցույց է տվել, որ հետազոտվողների մոտ սրտի ռիթմի փոփոխություն է գրանցվել միայն նիկոտինի պարունակությամբ էլեկտրական ծխախոտ ծխողների մոտ:

Օքսիդատիվ սթրեսի հարցը մնում է բաց, քանի որ հետազոտությունն ուղղված էր միայն մեկ բիոմարկերի հայտնաբերմանը:

Սա բավական փոքր հետազոտություն էր և դրան 100 տոկոսով վստահել պետք չէ: Միակ եզրակացությունն այն է, որ եթե մարդը ծխում է սովորական ծխախոտ, ապա անցումը էլկտրական ծխախոտի  կարող է օգտակար լինել, քանի որ այն ավելի քիչ քաղցկեղածիններ է պարունակում: Եթե ընդհանրապես չեք ծխում, ապա խորհուրդ ենք տալիս նույնիսկ չմտածել էլեկտրական ծխախոտներ ծխելու մասին:

LIFEHACKER

Գրել կարծիք