21-րդ դարի 50 ամենատարածված հիվանդությունները

21-րդ դարի 50 ամենատարածված հիվանդությունները

Զարգացած երկրների բնակիչներն ամենից հաճախ բողոքում են գլխացավից, սթրեսից, անքնությունից, մրսածությունից և մեջքի ցավից:

Հիվանդությունների տարածումը կապված է տեղանքի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, նաև ազգերի ժառանգականության հետ: Բայց կան հիվանդություններ, որոնք տարածված են գրեթե ամենուր և մեծ գլխացավ են գրեթե բոլոր պետությունների համար: Ընդ որում այն ժամանակներից, երբ հակաբիոտիկներն ու պատվաստանյութերը ճնշեցին ինֆեկցիոն, այսինքն` վարակիչ հիվանդությունները, առաջին պլան մղվեցին տեխնածին կամ, ինչպես ասում են, 21-րդ դարի հիվանդությունները: Զարգացած երկրների բնակիչներն ամենից հաճախ բողոքում են գլխացավից, սթրեսից, անքնությունից, մրսածությունից և մեջքի ցավից: Բողոքները դասակարգելով` կարելի է ենթադրել, որ մեր դարի ամենատարածված հիվանդություններն են`

Դեպրեսիան կամ, ինչպես ասում են, ընկճախտը, որն արտահայտվում է տրամադրության անկմամբ, շարժողական և մտային արգելակումներով: Գիտնականներն այն նոր դարի պատիժ են կոչում:

Սուր շնչառական հիվանդությունները. տարբեր տեսակի վիրուսների հարուցած հիվանդությունների խումբ է. ախտահարվում են հատկապես վերին շնչառական ուղիները: Արտահայտվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, հարբուխով, հազով և կոկորդի ցավով:

Օստեոխոնդրոզը. ողնաշարի դեգեներատիվ հիվանդություն է, պայմանավորված է միջողային սկավառակների աստիճանական խաթարումներով:

Ամենատարածված հվանդությունների երկրորդ եռյակը կարելի է անվանել «ամենամահացու», որովհետև հենց այս հիվանդությունների պատճառով են գրանցվում մահվան ամենաշատ դեպքերը:

Սրտամկանի ինֆարկտ, կաթված: Ինֆարկտը, կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունը հաճախ աթերոսկլերոզի հետևանք են լինում: Աթերոսկլերոզն օրգանիզմում ճարպերի փոխանակության խանգարումների և արյան մեջ խոլեստերինի ցուցանիշի մեծացմամբ պայմանավորված խրոնիկ հիվանդություն է: Աթերոսկլերոզի ավելի շատ հակված են քիչ շարժվող, պասիվ կենսակերպով մարդիկ, որոնք սխալ են սնվում, ծխում են և ալկոհոլ օգտագործում:

Օնկոլոգիական հիվանդություններ, որոնց պատճառները շատ են: Դրանք կարող են ծագել քիմիական նյութերից, կոնսերվանտներից կամ ռադիոակտիվ ճառագայթներից:

Տեխնածին վնասվածքներ և թունավորումներ, որոնք հենց մարդկային գործունեության արդյունք են: Երկրագնդի վրա ամեն օր ավտոաղետներից և ավիապատահարներից հազարավոր մարդիկ են զոհվում:

Ավելի ու ավելի հաճախ հանդիպող հիվանդություններ

Շաքարային դիաբետ. ածխաջրերի փոխանակության խրոնիկ խանգարում, որն առաջ է բերում ինսուլինի պակաս: Արտահայտվում է անհագ ծարավի զգացումով, հաճախամիզությամբ և քրտնարտադրությամբ:

Ճարպակալում. սրանով տառապում է զարգացած երկրների յուրաքանչյուր երրորդ քաղաքացին: Ճարպակալմանը նպաստում են 21-րդ դարի ամենամեծ «նվերները»՝ նստակյաց կենսակերպն ու արագ սնունդը:

Անպտղություն. անհանգստացնում է յուրաքանչյուր 6-րդ ամուսնական զույգին: Հետաքրքիր է, որ անպտղության պատճառ կարող են լինել նախորդ հվանդությունները՝ ճարպակալումը, շաքարային դիաբետը, ծխելը, խմելն ու թմրամոլությունը, նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները:

Ալերգիա. օրգանիզմի բարձր զգայունակությունը շրջապատի բնական կամ արհեստական ծագման նյութերի նկատմամբ: Կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ մաշկի ցանից մինչև անաֆիլակտիկ շոկ: Ալերգիաների շատանալն այսօր հաճախ էկոլոգիական խնդիրների հետ են կապում:

Սա էր ամենատարածված հիվանդությունների տասնյակը: Սակայն կան հիվանդություններ, որոնց մասին մենք շատ հաճախ ենք լսել, բայց քիչ գիտենք: Եվ այսպես, հայտնի, բայց անծանոթ 40 հիվանդությունները:

  • Բրոնխիտ
  • Հայմորիտ
  • Գաստրիտ
  • Լյամբլիոզ
  • Մաշկաբորբ
  • Էպիլեպսիա
  • Տուբերկուլյոզ
  • Լարինգիտ
  • Պանկրեատիտ
  • Քոս
  • Գորտնուկ
  • Պարկինսոնի հվանդություն
  • Գրիպ
  • Օտիտ
  • Կոլիտ
  • Պեդիկուլյոզ
  • Սրտի առիթմիա
  • Փսորիազ
  • Նեյրոսենսոր ծանրալսություն
  • Կատարակտ
  • Գլաուկոմա
  • Տեսողական նյարդի ատրոֆիա
  • Կարճատեսություն
  • Հեռատեսություն
  • Բլեֆարիտ
  • Աուտիզմ
  • Դաունի համախտանիշ
  • Մալարիա
  • Հիպերթիրեոզ և հիպոթիրեոզ
  • Թոքերի էնֆիզեմա
  • Հեմոֆիլիա
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Ամենատարածված մանկական հիվանդությունները

  • Կապույտ հազ
  • Կարմրախտ
  • Քութեշ
  • Մենինգիտ

Մանկական հանկարծակի մահվան համախտանիշ

Մանկական ուղեղային կաթված

Հիվանդություն, որ բնորոշ է միայն հայերին և հրեաներին

Երևանյան կամ պարբերական հիվանդություն

Եվ վերջապես` մեր դարի ամենաերիտասարդ հիվանդությունը

Համակարգչային կախվածություն

 

 

 

 

Գրել կարծիք