Զվարճա՞նք, թե՞ անհրաժեշտություն․ պլաստիկ վիրահատությունը շատերին օգնում է ազատվել կոմպլեքսներից

Զվարճա՞նք, թե՞ անհրաժեշտություն․ պլաստիկ վիրահատությունը շատերին օգնում է ազատվել կոմպլեքսներից

Պլաստիկ վիրահատության քանակով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է

Միայն անցած տարի ԱՄՆ-ում պլաստիկ վիրահատությունների քանակը կազմել է 1.8 մլն. : Համաշխարհային ցուցանիշի 19 տոկոսը: Երկրորդ տեղում  Բրազիլիան է՝ 11 տոկոս, երրորդը՝ Հարավային Կորեան՝ 5 տոկոսից մի քիչ ավելի:

Վիրահատության համար ամենաբարձր վճարը պահանջում է Հարավային Կորեան. գներն այստեղ սկսվում են 7 հազար դոլարից: Ու թեև գներն այստեղ ամենաբարձրն են, Կորեան հավակնում է դառնալ պլաստիկ վիրահատությունների կենտրոն, այցելուների հիմնական մասն արտասահմանից են:

Զվարճանք, թե անհրաժեշտություն

Պլաստիկ վիրահատությունը շատերին օգնում է ազատվել կոմպլեքսներից, սակայն դա արվում է ոչ միայն գեղեցիկ տեսք ունենալու համար: Հաճախ պլաստիկ վիրահատությունն անհրաժեշտություն է, օրինակ՝ քթի ծռված միջնապատի վիրահատությունը նորմալ շնչառությունը վերականգնելու համար է, կամ մեծ կրծքերի փոքրացման շնորհիվ մեղմանում է ողնաշարի ցավերը:


Կարդացեք նաև․


Ի՞նչ են վիրահատում տղամարդիկ

Պլաստիկ վիրահատության սիրահար են նաև ամերիկացի տղամարդիկ. 2016 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն ԱՄՆ-ում 55 հազար տղամարդ դիմել է քթի վիրահատության: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշն ավելացել է 3%-ով: Ամերիկացի տղամարդկանց նաև հետաքրքրում է հոնքերի ուղղման ուղղությամբ, այս միջամտությունը ցուցանիշների ցանկում երկրորդ տեղում է: Քիչ չէ նաև բոտոքս ներարկող տղամարդկանց թիվը: Ընտրության շարքում է նաև մազերի լազերիային հեռացումը:

Պետք չէ թեթևամտորեն վերաբերվել պլաստիկ վիրահատությանը: Հիշեք, այնուամենայնիվ դա վիրահատություն է, որը պահանջում է առողջ օրգանիզմ, հետվիրահատական 1- 2 շաբաթյա շրջան և ծայրահեղ ուշադրություն ու համառություն՝ հետագա բարդություններից ու կրկնակի վիրահատությունից խուսափելու համար: Այնպես որ, որոշողը դուք եք՝ դիմել վիրահատական միջամտությանը , թե ոչ:

MEDUZA

Գրել կարծիք