Գաղտնի թղթապանակ. Հայոց կաթողիկոսների նամակ-փորձերը՝ կանխելու Եղեռնը

September 17, 2015

1915 թ. ապրիլին, մայիսին, հուլիսին հայոց հոգևոր առաջնորդները, փորձելով դադարեցնել ցեղասպանությունը, խնդրանքներով դիմում էին աշխարհի մեծ տերությունների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարներին՝ օգնություն աղերսելով նրանցից:
Հուսահատ հայրապետները նաև նշում են, որ օգնության խնդրանքով դիմել են նաև Միացյալ Նահանգներին, Իտալիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: