Նրանք երեխաներին հանեցին մայրերի արգանդներից, և վկաները խելագարվեցին

April 24, 2016

Նկարը կարող է միայն  տարաշխարհիկ կոչվել:  Այն նկարվել է 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության Անկարայից հարավ-արևելք գտնվող Կեսարիա քաղաքում: Սա ութ անդամ ունեցող Բոհջալյան ընտանիքի նկարն է՝ փոքրիկն էլ նստած է իմ պապի՝ Լևոն Նազարեթի ծնկներին, ով իր նոր կնոջ՝ Հայկուհի Շերինյանի հետ տասնամյակներ անց ԱՄՆ նավարկելուց հետո պետք է կոչվեր Լեո: Հայկուհին հավանական է, որ արդեն իր երեք երեխաներից առաջինով հղի էր: