[CinemaStar] Ի՞նչ ֆիլմ դիտել նոյեմբերի 9-ից. 3 ամենասպասված կինոնորույթները

November 7, 2017

Սպանություն արևելյան ճեպընթացում / Murder on the Orient Express


Ռեժիսոր` Քենեթ Բրանա
Դերերում` Քենեթ Բրանա, Ջուդի Դենչ, Պենելոպե Քրուզ, Ջոնի Դեփ, Ուիլիեմ Դեֆո, Ջոշ Գադ, Լեսլի Օդոմ կրտսեր, Միշել Պֆայֆեր, Դեյզի Ռիդլի
Ժանր` դրամա, քրեական, դետեկտիվ
Տևողությունը` 125 րոպե
Տարիքը` 16+
Պրեմիերան՝ նոյեմբերի 9-ից
Եվրոպայի ամենաշքեղ գնացքներից մեկով ուղևորությունը անսպասելիորեն վերածվում է պատմության մեջ ամենաոճային և գրավիչ առեղծվածներից մեկի: Ֆիլմը պատմում էգնացքի 13 ուղևորների մասին, որոնցից յուրաքանչյուրը կասկածի տակ է: Եվ միայն խուզարկուն պետք է շատ արագ բացահայտի այդ գլուխկոտրուկը, քանի դեռ հանցագործը չիհասցրել նոր հատված:
 

Միայն խիզախները / Only the Brave


Ռեժիսոր` Ջոզեֆ Կոսինսկի
Դերերում` Ջոշ Բրոլին, Մայլզ Թելլեր, Ջեֆ Բրիդջես, Ջենիֆեր Քոնելի, Ջեյմս Բեդջ Դեյլ, Թեյլոր Քիթչ
Ժանր` կենսագրություն, դրամա
Տևողությունը` 140 րոպե
Տարիքը` 16+
Պրեմիերան՝ նոյեմբերի 9-ից
Ֆիլմը պատմում է «Granite Mountain Hotshots» անունով կրակի դեմ մարտնչողների խմբի մասին, ովքեր Արիզոնայում բախվել են պատմության ամենամահացու հրդեհներից մեկի հետ, որը խլեց խմբի 19 անդամների կյանքը:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=mbHAIZeGT2I[/embed]
Ջունգլի / Jungle
Ռեժիսոր` Գրեգ ՄաքԼին
Դերերում` Դենիել Ռեդկլիֆ, Թոմաս Քրեչման, Ալեքս Ռասսել
Ժանր` թրիլլեր, դրամա, արկածային
Տևողությունը` 120 րոպե
Տարիքը` 18+
Պրեմիերան՝ նոյեմբերի 9-ից
Ընկերների մի խումբ էկզոտիկ արկածներ որոնելու համար ուղևորվում է Բոլիվիայի ջունգլիներ: Սակայն, երբ ուղեկցողը անհետ կորում է և ընկերները մնում են միայնակ վայրի բնության հետ, ուղևորությունը, որը սկզբում հետաքրքիր արկածներ էր խոստանում, վերածվում է ողջ մնալու պայքարի:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=MlgqFY3-u3Y&feature=youtu.be[/embed]