[CinemaStar] Ի՞նչ ֆիլմեր դիտել նոյեմբերի 23-ից. 4 ֆիլմի պրեմիերա

November 20, 2017



  • Ձնեմարդը / Снеговик / The Snowman




Ռեժիսոր` Թոմաս Ալֆրեդսոն
Դերերում` Մայքլ Ֆասբենդեր, Ռեբեկա Ֆերգյուսոն, Քլոյա Սեվինի, Ջեյ Քեյ Սիմոնս
Ժանր` թրիլլեր, դրամա, քրեական
Տևողությունը` 135 րոպե
Տարիքը` 18+
Արդեն մի քանի տարի է ինչ առաջին ձյան հետ անհետ կորում են ամուսնացած կանայք: Առեղծվածային գլուխկոտրուկի բոլոր մասերը կարող է հավաքել միայն հանրահայտ դետեկտիվը: Նա կորցրել է իր հանգիստն ու քունը, քանի որ ձյան տեղումները մոտենում են:

 


  • Բարև, հայրիկ, Նոր տարի է 2 / Daddy's Home 2




Ռեժիսոր` Շոն Անդերս
Դերերում` Մարկ Ուոլբերգ, Մել Գիբսոն, Ուիլ Ֆերել
Ժանր` կոմեդիա
Տևողությունը` 115 րոպե
Տարիքը` 16+
Դասթին և Բրեդը միավորվում են, որպեսզի իրենց երեխաների համար կազմակերպեն իդեալական ամանորյա խնջույք: Սակայն նրանց դժվարությամբ ձեռք բերած չեզոքությունը հայտնվում է վտանգի տակ, երբ երեխաներին այցելության են գալիս Դասթիի մաչո հայրիկը և Բրեդի զգացմունքային ու էմոցիոնալ հայրիկը:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=zXfcppS9510[/embed]
 


  • Կոկո / Coco




Ռեժիսոր` Լի Անկրիչ, Էդրիան Մոլինա
Դերերում` Գաել Գարսիա Ներնալ, Էդվարդ Ջեյմս Օլմոս, Բենջամին Բրետ, Ալանա Յուբակ
Ժանր` մուլտֆիլմ, ֆենթեզի, կոմեդիա
Տևողությունը` 135 րոպե
Տարիքը` 12+
12-ամյա Միգելն ապրում է մեքսիկական գյուղում՝ կոշկակարների ընտանիքում, և գաղտնի երազում է երաժիշտ դառնալու մասին: Գաղտնի, որովհետև իր ընտանիքում երաժշտությունը համարվում է անեծք: Ժամանակին նրա նախապապը լքել է իր կնոջը՝ Միգելի նախատատուն, հանուն երազանքի, որը հիմա խանգարում է Միգելին հանգիստ ապրել: Այդ օրվանից երաժշտական թեման ընտանիքում դարձել է տաբու: Միգելը բացահայտում է, որ իր և իր սիրած երգիչ Էռնեստո դե լա Կրուսի միջև, ով վաղուց մահացել է, կա ինչ-որ անբացատրելի կապ: Տղան ուղևորվում է Մահացածների աշխարհ գտնելու իր կուռքին, որտեղ հանդիպում է իր նախնիների հոգիներին:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=uoQRPYO4nBY[/embed]
 


  • Կոմատոզնիկները / Flatliners




Ռեժիսոր` Նիլս Արդեն Օպլև
Դերերում` Էլեն Փեյջ, Դիեգո Լունա, Նինա Դոբրև, Ջեյմս Նորտոն
Ժանր` սարսափ, ֆանտաստիկա, թրիլլեր
Տևողությունը` 120 րոպե
Տարիքը` 16+
Բժշկական համալսարանի հինգ ուսանողներ, ցանկանալով իմանալ, թե ինչ է կատարվում մարդու հետ մահից հետո, որոշում են կատարել վտանգավոր փորձ. նրանք ժամանակավորապես կանգնեցնում են մեկը մյուսի սիրտը, որպեսզի հայտնվեն կլինիկական մահվան վիճակում և սեփական փորձով հասկանան, թե ինչ է կատարվում մարդու հետ մյուս կողմում: Սակայն նրանք մոռանում են, որ անցնելով սահմանը պետք է պատրաստ լինեն դրա հետևանքներին:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=oAp_o6h0K1k[/embed]