[cinemastar] 3 ֆիլմի պրեմիերա. ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել փետրվարի 22-ից

February 20, 2018

Գաղտնի գործը / Секретное досье / The Post


  • Ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգ

  • Դերերում` Մերիլ Սթրիփ, Թոմ Հենքս, Սարա Փոլսոն, Բոբ Օդենքըրք

  • Ժանր` թրիլլեր, դրամա, կենսագրություն

  • Տևողությունը` 125 րոպե

  • Տարիքը` 16+


Ֆիլմը պատմում է «Վաշինգտոն Փոստ» թերթի առաջին կին հրատարակչի և խմբագիր Բեն Բրեդլիի մասին։ Նրանք մրցարշավի մեջ են մտնում «Նյու Յորք Թայմս» ամսագրի հետ 30 տարուց ավել պահված պետական գաղտնիքների հրապարակման իրավունքի համար։ Լրագրողները պետք է մի կողմ թողնեն իրենց անհամաձայնությունները և, զոհաբերելով սեփական կարիերան և ազատությունը, պատմեն աշխարհին ճշմարտությունը։

Գիշերային խաղեր / Ночные игры / Game Night

  • Ռեժիսոր` Ջոն Ֆրենսիս Դեյլի, Ջոնաթան Մ․ Գոլդշտեյն

  • Դերերում` Ռեյչել Մակ Ադամս, Ջեյսոն Բեյտման, Բիլլի Մագնուսսեն, Շերոն Հորգան

  • Ժանր` մարտաֆիլմ, կոմեդիա, քրեական

  • Տևողությունը` 115 րոպե

  • Տարիքը` 16+


Ֆիլմը պատմում է Մաքսի և Էնիի մասին, ովքեր իրենք ընկերների հետ ամեն շաբաթ կազմակերպում են այդպես կոչված «գիշերային խաղեր»։ Եվ մի օր Մաքսի եղբայրը՝ Բրուքսը, կազմակերպում է մահացու քվեստի բացահայտաման երեկո, որտեղ կային նաև հանցագործներ ու ԿՀԲ-ի գործակալներ։ Ստացվում է, որ Բրուքսի առևանգումն այդ գիշեր կատակ էր ․ ․ ․ թե՞ ոչ։
[embed]https://www.youtube.com/watch?v=PjYTiXPfYF4[/embed]
Աշխարհի բոլոր փողերը / Все деньги мира / All the Money in the World

  • Ռեժիսոր` Ռիդլի Սքոթ

  • Դերերում` Միշել Ուիլիամս, Քրիստոֆեր Փլամեր, Մարկ Ուոլբերգ

  • Ժանր` թրիլլեր, դրամա, քրեական

  • Տևողությունը` 145 րոպե

  • Տարիքը` 18+


Ամբողջ աշխարհում Փոլ Գետիից հարուստ մարդ չկար։ Նրա տոհմից լինելը նույնն էր ինչ աստված լինելը։ Սակայն, երբ Հռոմում անծանոթները առևանգում են նրա թոռանը, նավթային մագնատը, ի զարմանս բոլորի, հրաժարվում է վճարել փրկագինը։ Եվ այդ ժամանակ տղայի մոր միակ հույսը դառնում է Գետիի անվտանգության ծառայության առեղծվածային աշխատակիցը։

[embed]https://www.youtube.com/watch?v=-QPPdpzPTJM[/embed]