Ինչ չպետք է անել երաժշտական տեսահոլովակ նկարահանելիս

May 17, 2015

Կար մի ժամանակ, երբ հաճույքով հետևում էի հայկական էստրադայի նոր երգերի տեսահոլովակին: Այն ցուցադրում էր ոչ միայն հայկական շոու-բիզնեսի երաժշտական ուղղությունները, այլև ժամանակակից հեռուստատեսային մտածողության, տեխնոլոգիաների կիրառման և երաժշտությունը վիզուալիզացնելու հայկական ձեռագիրը:
Բայց այն, ինչ կատարվում է հիմա, ուղղակի սարսափ ֆիլմ է հիշեցնում, ավելի շուտ դասագրքային կանոններ, ինչպես չպետք է նկարահանել տեսահոլովակ:
Ես երբեք չեմ փորձել իմ ուժերը ռեժիսուրայում, և երբեք չեմ էլ փորձի, որովհետև համարում եմ, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, բայց նաև որպես հեռուստատեսային բովանդակության սպառող, կարող եմ իմ կարծիքն ունենալ տեսահոլովակների վերաբերյալ:
Ցուցակը շատ սուբյեկտիվ է, ըստ էության թելադրված է ըստ իմ անձնական ճաշակի, հետևաբար չի կարող ոչ ամենախելացին լինել, ոչ վերջին ճշմարտությունը, բայց կարող է նաև օգտակար լինել:
Եվ այսպես, ինչ չպետք է անել երաժշտական տեսահոլովակ նկարահանելիս.
Կանաչ ֆոն կամ ինկրուստ
Եթե դուք ունեք վիրտուալ ստուդիա և կանաչ ֆոնը օգտագործում եք, որ կատարողի թիկունքում հայտնվեն համակարգչային գրաֆիկայով պատրաստված Մարս մոլորակը կամ Նյու-Յորքը, ես դեմ չեմ: Բայց եթե կանաչ ֆոնի վրա երգչին նկարելու եք, որ նրա թիկունքում դնեք սպիտակ/սև ֆոն, դրոշ, գերբ, Արարատ կամ Երևանի լուսանկար, ապա դա վկայելու է վատ ճաշակի, հնաոճության և երևակայության բացակայության մասին:
 
Ուղիղ հայացք տեսախցիկին
Գրողը տանը, հերիք է չարաշահեք լուռ, ինչ որ տատուներով, կամ կնճիռներով արագ քաստինգով հավաքած մարդկանցով դատապարտող, տխուր կամ ուրախ հայացքներով տեսահոլովակ նկարահանելուն: Դա ձանձրալի է: Հիմա բոլորն են անում, ընդ որում, արդեն 5 տարի:
Համահայկական թեմաներ տխուր դեմքով
Ով է ասել, որ յուրաքանչյուրը պետք է տեսահոլովակ նկարահանի Հայոց ցեղասպանության մասին: Ընդ որում, նկարահանի տխուր դեմքով, սև հագած և 1,5 մլն նահատակների հիշողությունը ուսերին կրած:  Երկուսից էլ սրտխառնոց է:
Չկոտորվել երգելիս
Բոլորն էլ գիտեն չէ, որ տեսահոլովակում երգիչը չի երգում, դա ձայնագրություն է: Այդ դեպքում, կարող եք բացատրել, ինչու են կոկորդները պատռում, երակները դուրս գցում: Ախր, բոլորն էլ հասկանում են չէ, որ անկապ դերասանություն է անում: Լավ, եթե նրանք չեն հասկանում, գոնե հուշեք, դիտեք ցանկացած արևմտյան տեսահոլովակ: Մարդիկ տեսահոլովակում ուղղակի զրուցում են, բարձր նոտաները վերցնում են ստուդիայում, տեսախցիկի առաջ` ուղղակի երգում են: Երգչի պսեվդո-տառապանքը առաջացնում է առնվազն տարակուսանք:
Շարունակությունը կարդացեք Արտակ Ալեքսանյանի բլոգում` այստեղ: