Հայաստանն ունի CloudFlare. Ինչո՞ւ է դա շատ կարևոր իրադարձություն

March 29, 2017

Տվյալների քեշավորման և պահպանման մեջ մասնագիտացված cloudflare ընկերույությունը Հայաստանում տեղակայել է տվայլների իր շտեմարանը: Իրադարձությանը լրատվամիջոցներն անդրադարձան հպանցիկ, քանի որ մեծ կարևորություն չտվեցին: Իրականում հայկական, հատկապես լրատվական վեբ կայքերի համար, սա շատ կարևոր իրադարձություն է: Կարևոր է նաև տեղակայման ժամանակը: Շուտով կլրանա ապրիլյան դեպքերի մեկ տարին, սա նշանակում է սպասվում են ադրբեջաբնական հաքերների նոր հարձակումներ

Ի՞նչ է CLOUDFLARE-ը


Ընկերությունը ստեղծել են 3 ամերիկացիներ` 2009 թվականին: Ինչպես յուրաքանչյուր ստարտափ, այս կազմակերպությունը շատ արագ աճեց և արդեն 2011թ. Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ճանաչվեց որպես լավագույն տեխնոպաշտպանության միջոց: Տվյալների պաշտպանության և քեշավորման համակարգը աշխատում է շատ պարզ: Գլուխ կհանի անգամ երեխան: Նախատեսված է վեբ կայքերի և ինտերնետ հարթակում գործող ցանկացած երևույթի պաշտպանության, քեշավորման և արխիվացման համար:
: Կան նաև վճարովի ծառայություններ, բայց դրանք նախատեսված են բիզնես գործակցության համար: Եթե անհատ օգտատեր եք, վճարովի ծառայության ընձեռած հնարավորությունները Ձեզ երբեք պետք չեն գալու:

Ի՞նչ է առաջարկում CloudFlare-ը



  • Տրաֆիկի հիանալի համակարգ. այն ամբողջովին վերլուծում է ձեր կարգավորումները և պահպանում է իր սերվերում

  • DNS մակարդակում պաշտպանում և քեշավորում է Ձեր կայքը

  • Վիճակագրության սեփական համակարգ

  • Ինտեգրացիայի բազմաթիվ հավելվածներ


Հիմա անդրադառնանք սրանց առանձին-առանձին


Տրաֆիկի (փոխանցման) համակարգ. Փոխանցման համակարգը ավելի պարզ է, քան հնարավոր է պատկերացնել: Դուք ուղղակի գրում եք Ձեր կայքի հասցեն և սեղմում եք մեծ կանաչ կոճակը: Մեկ րոպեի ընթացքում կատարվում է կայքի անալիզ, որից հետո Ձեր էջին հայտնվում են DNS-ի կարգավորումները: Հնարավոր է նաև փոխել կամ ավելացնել մի քանի հնարավորություններ, եթե ինչ-որ բան այնպես չգնա:
Ո՞րն է առավելությունը: Ձեր կայքը կփոխակերպվի և երբեք չի «կախի»: Օգտվողները վիզուալ առումով ոչ մի փոփոխություն չեն նկատի:
http://www.youtube.com/watch?v=T47T_mG7YbU
Կայքի պաշտօանություն. Կարգավորումներում կա երկու կետ. Basic Security Level և Advanced Security (երկրորդը միայն PRO` բիզնես դասի օգտատերերի համար է):  Basic Security փնտրում է կայքի ամենավտանգավոր այցելուներին: Թե ինչպիսի ալգորիթմերով ու մեթոդներով, մի փոքր դժվար է պարզել: Advanced Security-ի հետ ամեն ինչ ավելի պարզ է` այն պաշտպանում է հնարավոր SQL-Injection-ից և XSS հարձակումների` URL-ի անալիզի միջոցով: Եթե վստահ չեք Ձեր կայքի անվտանգության հարցում, ապա ավելի լավ է օգտվեք հենց այս համակարգից (չնայած ավելի հարմար կլինի պարզապես կոդավորել սկրիպտերը):
Համակարգը կարող է նաև ավելացնել տեղակայման վայրը որոշելու հնարավորությունHTTP_CF_IPCOUNTRY: Կանչել հնարավոր է Perl-ից ($country_code = $ENV{"HTTP_CF_IPCOUNTRY"};)կամ PHP-ից ($country_code = $_SERVER["HTTP_CF_IPCOUNTRY"];)
Այս համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով քեշավորել ֆիքսված ռեսուրսների մեծ մասը, այնպիսիք, ինչպես css- ֆայլերն են, js սքրիպտերը և նկարները: Կա քեշավորման երկու տեսակ` Basic և Aggressive: Երկրորդը example.com/pic.jpg և example.com/pic.jpg?foo=bar-ը տարբեր նկարներ է ճանաչում:
Վիճակագրություն. Սեփական վիճակագրությունը  հզոր գործիք է: Կան մի քանի սահմանափակումներ անվճար օգտատերերի համար: Վիճակագրությունն այնտեղ թարմացվում է յուրաքանչյուր 24 ժամը մեկ, իսկ PRO օգտատերերի մոտ` 15 րոպեն մեկ: Արվում է վերլուծություն, ինչպես նաև կան մի քանի որոնողական բոտեր: Այնտեղ երևում է նաև, թե քանի հարցում և ինչ քանակությամբ տրաֆիկ է կարողացել սեղմել CloudFlare-ը: Գրաֆիկայի մասին նույնպես հոգացել են: Երբ չեք ուզում վերլուծություն անել, ապա կարող եք նայել միայն գեղեցիկ դիզայնով գրաֆիկներին և հետևել կայքի զարգացմանը:
Տվյալների պահպանում. Տվյալների պահպանման և ինտեգրման համար կան բազմաթիվ այլ ծառայություններ, օրինակ` Clicky-ը: Այն վերլուծում է մեծ քանակությամբ պարամետրեր, այդ թվում այցելության ժամեր, որոնողական համակարգերից անցումներ և այլն: Հասանելի են դառնում կայքի մոնիթորիգային համակարգեր, ինչպիսիք են Monitis-ն ու Pingdom-ը: SMS, Twitter կամ էլ. փոստով ծանուցումները կարգավորվում են հինգ րոպեում: Իսկ այս հավելվածներից ամենաօգտակարը CodeGuard սուպերհավելվածն է: Այն բառի բուն իմաստով պահպանում է ձեր կայքը (backup),  և եթե սերվերի հետ հետ խնդիր կա և կայքը հասանելի է, այն ցույց է տալիս պահպանված պատճենը: Հավելվածն անվճար է այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր կայքը չի գերազանցում 1 գբ-ն:
Եզրակացություն. CloudFlare-ն իսկապես շատ հարմար ու ապահով ծառայություն է: Կայքն աշխատում է ավելի արագ և ցանկացած տեսակի հարձակման դեպքում էլ, ձեր մոտից ոչ մի տեսակի ֆայլ կամ ինֆորմացիա չի կորում, չի անհետանում: Համաձայնեք` պաշտպանել կայքը, մոռանալ քեշավորման մասին, տեղադրել վիճակագրություն և չփչացնել նյարդերն իր բոլոր հետևանքներով, երբ կայքը չի գործում, այլ ուղղակի այն տեղափոխել այլ DNS- ի վրա, դա շատ հարմար է: Եվ եթե հաշվի առնենք, որ այս ամենը կարելի է կատարել գրեթե անվճար, ուղղակի հեքիաթային է:
Հետխորհրդային երկրներում CloudFlare-ի տվյալների շտեմարան գործում էր միայն Մոսկվայում: Սակայն արտասահմանյան, այն էլ այդքան հեռու սերվերից օգտվելը ձեռնտու չէ, քանի որ ապահով չէ, ու ժամանակ է խլում: Հիմա հարցման ժամանակը կրճատվել է 6 անգամ, իսկ տարածաշրջանում միայն Հայաստանում կա CloudFlare-ի սերվեր: Սա նշանակում է, որ մեր սերվերից, այժմ կարող է օգտվել ամբողջ տարածաշրջանը: