«Coca-Cola»-ի պաշտոնական պատասխանը

May 5, 2015

 

«Մենք հայտարարում ենք, որ ավանդական և սոցիալական ԶԼՄ-ների վերջերս արված հրապարակումները «Կոկա-Կոլա» ընկերության և նրա աշխատակիցների հակահայկական գործողություններում ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, և նման հրապարակումները միայն անվստահության և կեղծիքի տարածման նպատակ են հետապնդում: Ո՛չ ընկերությունը, և ո՛չ էլ ընկերության աշխատակիցները երբևէ չեն մասնակցել և չեն էլ պատրաստվում մասնակցելու նման որևէ գործողության: «Կոկա-Կոլա» ընկերությունը հպարտությամբ է առաջարկում իր ըմպելիքները ավելի քան 200 երկրների սպառողներին: Մենք որևէ նախապատվություն կամ  առավելություն  չենք ցուցաբերում ոչ մի  երկրի կամ կրոնի նկատմամբ, և մենք որևէ դեր չէինք ստանձնել և  չենք ստանձնում այդ հարցում»: