Գործերը ժամանակին հասցնելու և օրդ անսթրես կառավարելու արդյունավետ ուղեցույց

January 18, 2023

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը նկարագրում է զարմանալիորեն պրակտիկ գործընթաց, որը կարող է օգնել բազմազբաղ մարդկանց՝ վերագտնելու կյանքի նկատմամբ հսկողությունը: Գիրքը հրատարակվել է ավելի քան 30 երկներում, և վաճառվել հարյուր հազարավորավոր օրինակներով: Հեղինակն ասում է՝ սահմանեք նպատակներ, գտեք պարզ ուղեցույցներ դրանց հասնելու համար, հերթով-կարգով կարգի բերեք բոլոր մնացած գործերը: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է:

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը` ամենևին էլ գործերը հասցնելու մասին չէ: Այն սովորեցնում է իրավիճակը ճշգրիտ գնահատելու նրբությունները: Հենց դա է գրքի բանալին՝ ուժերի ճիշտ կենտրոնացումը: Այն կարող է օգնել ձեզ ավելի հաջողակ լինել: Ավելին՝ այն կարող է օգնել ձեզ ավելի երջանիկ կյանքով ապրել. «Ոչինչ դարերով մտքում մի պահեք, որովհետև ինչ-որ մի փուլում այն վերածվելու է ճգնաժամի ու սթրեսի: Ամբողջ աշխարհը լցվում է քո հոգեբանության մեջ՝ բում: Իմ այս խոսելու ընթացքում էլեկտրոնային փոստիդ բազմաթիվ նոր նամակներ են գալիս: Ու ամեն մեկն առանձին ուշադրություն է պահանջում»:

Գրքի հեղինակ Դեյվիդ Ալենն Ավելի քան 35 տարի կառավարման հարցերի խորհրդատու է: Իր հիմնած ընկերության  ներկայացուցիչները պարբերաբար մեկօրյա սեմինարներ են անցկացնում, նա էլ ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է կարդում, իսկ աշխատանքները ներկայացվել են Լոս Անջելես թայմս, Նյու Յորք Թայմս և Ուոլ Սթրիթ Ջորնալ պարբերականներում.  

                                                                                                                  

Նման գիրք գրելու և ընթերցողներին ժամանակը կառավարելու արվեստը սովորեցնող Դեյվիդ Ալենը Բերկլիի  համալսարանի Ամերիկայի պատմության բաժինը ավարտելուց հետո թմրանյութեր էր օգտագործել ու կարճ ժամանակով բանտ է ընկնում: Կյանքը փոխվեց, երբ սկսեց աշխատել ու անընդհատ փոխել մասնագիտությունը: Մինչև 35 տարեկանը 35 մասնագիտություն է ունեցել: 3 գիրք է գրել: 2015-ին էլ վերամշակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» ձեռնարկը: 2014-ին Կալիֆորնիայից իր 4-րդ կնոջ հետ տեղափոխվել է Ամստերդամ:

«Նախ մտնում եք ծանր գործի մեջ ու հետո այդ սթրեսի մեղավորը դառնում է ժամանակը՝ չեմ հասցնում, էլ ժամանակ չկա, չէ՛, չի հերիքում: Ինչքա՞ն ժամանակ է պետք լավ գաղափարի համար: Ոչ մի: Ինչքա՞ն ժամանակ է պետք ոգեշնչվելու համար: Ոչ մի: Ոչ թե ժամանակ է պետք, այլ հոգեկան հանգստություն: Հավատացեք ինձ: Իսկ եթե հոգեկան հանգստություն չունեք, ուրեմն լրացուցիչ 2 ժամ խնդրեք ու վատնեք այն»:

Անձնական աճի համար հաճախ Ձեզ հարցրեք՝ ինչո՞ւ է նա հասցնում բոլոր գործերը, իսկ ես` ոչ: Գիրքն էլ Ձեզ կօգնի հասցնել բոլոր հանձնարարությունները, գտնել հաջողության ճանապարհը, և կարգի բերել ցաքուցրիվ օրակարգը:

Կարդացեք նաև