Գիրք, որը կսովորեցնի գործերը հասցնելու նուրբ արվեստը
Դեյվիդ Ալենի «Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը» գիրքն աշխատանքային օրվա լարված վիճակները հաղթահարելու և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու մասին է: Այն սովորեցնում է իրավիճակը ճշգրիտ գնահատելու նրբությունները: Ուժերի ճիշտ կենտրոնացումը՝ հենց սա է գրքի բա
Դեյվիդ Ալենը սկսել է զբաղվել բիզնեսով 1980-ականներին, երբ մի ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ կառավարիչների և ղեկավարների համար անձնական աճի ծրագիր մշակելու համար: Նա ունի իր անունով ընկերություն, որը շատ երկրներում կազմակերպում է ինքնազարգացման դասընթացեր: Նրա աշխատանքները ներկայացվել են Լոս Անջելես Թայմս, Նյու Յորք Թայմս և Ուոլ Սթրիթ Ջորնալ պարբերականներում:
Դեյվիդ Ալենը 3 գիրք է գրել: 2015-ին էլ վերամշակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» ձեռնարկը:
Դեյվիդն այս ամենին հասել է՝ անցնելով դժվար ճանապարհ: Բերկլիի համալսարանի Ամերիկայի պատմության բաժինն ավարտելուց հետո սկսել է թմրանյութեր օգտագործել ու կարճ ժամանակով հայտնվել է բանտում:
Կյանքը փոխվեց, երբ սկսեց աշխատել ու անընդհատ փոխել մասնագիտությունը: Մինչև 35 տարեկանը 35 մասնագիտություն է ունեցել: Հետո որոշեց սկսել նախ իրենից, հետո արդեն իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է հասցնել բոլոր գործերը, եթե կազմակեպված ես, աշխատասեր և գիտես՝ ինչպես կառավարել ժամանակը:
Ալենը մեծ-մեծ չի փիլիսոփայում, բայց փոխարենը մանրամասն բացատրում է ժամանակը կառավարելու տարբեր հնարներ: Ու որքան էլ անհավանական թվա, բայց յուրաքանչյուր ոք, ով կարդում է այս գիրքը, կարողանում է այդ գիտելիքներն ու հմտությունները կիրառել կյանքում ու անմիջապես ստանալ լուրջ արդյունք:
Հեղինակը հորոդորում է՝ սահմանեք նպատակներ, գտեք պարզ ուղեցույցներ դրանց հասնելու համար, հերթով կարգի բերեք բոլոր մնացած գործերը: «Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը» անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների մասին է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է:
Կարդացեք նաև
- Դեյվիդ Ալեն․ «Արդյունավետ կարող եք լինել նույնիսկ քնած ժամանակ»
- Ո՞րն է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի առանձնահատկությունը
- Դեյվիդ Ալեն. Ապրեք տեմպով, բայց ոչ արագ. «դանդաղ» շտապելու արվեստը
- Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը. կարևոր է հուզական ու ստեղծագործական մոտեցումը
- Ինչպես ստեղծել աշխատանքային հարմարավետ միջավայր. newmag-ը ներկայացնում է Դեյվիդ Ալենի 6 խորհուրդները