Դեյվիդ Ալեն. Ապրեք տեմպով, բայց ոչ արագ. «դանդաղ» շտապելու արվեստը

September 5, 2020

Ամենագերզբաղված ժամանակացույցով ապրողու աշխատող մարդուց մինչև ամենաանգործին բոլոր ժամանակներում միշտ մի հարց է հետաքրքրել՝ ինչպես հասցնել բոլոր գործերը: Եվ այդպես է տարբեր երկրներում ու բոլոր ժամանակներում: 70-ամյա ամերիկացի Դեյվիդ Ալենը անձնական աճի և ժամանակի կառավարման ոլորտում ամենահայտնի մասնագետներից է, որը դեռ տարիներ առաջ է այդ հարցին տվել պատասխան՝իր համանուն գրքի միջոցով: «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքի հեղինակը վերջերս խոսել է «դանդաղ» ապրելու անհրաժեշտության մասին:

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի հեղինակ Դեյվիդ Ալենը վերջին շրջանում հաճախ է մարդկանց ուշադրությունը սևեռում արագ շարժվող մեր իրականության վրա: Անվերջ տեղեկատվությունը, նոր պարտավորությունները մեզ պարզապես ծածկում են ցունամիի ալիքով:  Իսկ ինչպե՞ս բեռնաթափել գլուխը և նվազեցնել սթրեսը՝ պատասխանում է Ալենը. «Մեր աշխարհը տարբերվում է մեր ծնողների ապրած իրականությունից: Եթե ​​նրանք իրենց կյանքը ամբողջությամբ կառուցում էին երկու-երեք անգամ կամ գուցե դրա կարիքը չէր էլ լինում, ապա մենք ստիպված ենք դա անել տարին երկու-երեք անգամ»:

Եթե ​​նրանք իրենց կյանքը ամբողջությամբ կառուցում էին երկու-երեք անգամ կամ գուցե դրա կարիքը չէր էլ լինում, ապա մենք ստիպված ենք դա անել տարին երկու-երեք անգամ

Որ իրականությունն է ավելի կատարյալ, Ալենը թողնում է մեր ընտրությանը: Բայց ամեն դեպքում ընդգծում է. «Թե որքանով եք ձեզ վստահ զգում այս իրականության մեջ, կախված է նրանից, թե որքանով եք հավատում, որ կարող եք ճիշտ կազմակերպել ձեր կյանքն ու գործերը, երբ ամեն ինչ մի օր  փոխվի:  Եվ ձեզնից պահանջվում է արագ վերադասավորվել, որ չխեղդվեք արագահոս հոսքում: Այս պարագայում է, որ դուք պետք է  ապավինեք միայն ձեր սեփական ինքնակառավարման հմտություններին»:

Անվերջ տեղեկատվություն և ավելի ու ավելի շատ պարտավորություններ, որոնք թվում է, թե օգնում են մեր ձգտումներին և կարիերային, իրականում ծանրաբեռնում են մեզ:

Վիճակի այս հիմնական մեղավորը տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Այո, տեխնոլոգիաններն անընդհատ մեծացնում են արագությունը, ծավալը և հասանելիությունը: Ընդհանուր առմամբ, այս բոլոր ցուցիչներն օգտակար են, բայց միաժամանակ սրում են խնդիրները: Ալենը վստահ է. «Անվերջ տեղեկատվություն և ավելի ու ավելի շատ պարտավորություններ, որոնք թվում է, թե օգնում են մեր ձգտումներին և կարիերային, իրականում ծանրաբեռնում են մեզ: Արդյունքում, հնարավորությունների առատության սթրեսի պատճառով կա այրման վտանգ»:

.                              

Բոլորը փորձում են ինչ-որ կերպ գտնել իրենց ճանապարհը այս նոր միջավայրում: Կյանքի ռիթմը պարտադրելն անօգուտ է: Եթե ​​ ապրում ես անընդհատ անհանգստանալով ավելի արագ շարժվելու մասին, դժվար թե դա լավ կյանքի նախանշան լինի: Արագությունից կախվածությունը կարող է սրտխառնոց առաջացնել:

«Դանդաղ լինել, նշանակում է վերահսկել ձեր կյանքի ռիթմը: Դուք եք որոշում , թե որքան արագ եք ցանկանում շարժվել: Այսօր, միգուցե, ցանկանաք արագ գնալ, և կգնաք: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ վաղը ցանկանաք ավելի դանդաղ շարժվել և կարող եք դա թույլ տալ: Սա է տարբերությունը»,-նկատել է Դեյվիդը։

 «Դանդաղ» նշանակում է ժամանակ հատկացնել մտածելու համար:

Ապրելու արվեստ նշանակում է բավականին ժամանակ հատկացնել ամեն ինչին: Բայց եթե կյանքը զոհեք արագության համար, դա անհնար կլինի: Ալենի հորդորը՝ ի վերջո, «դանդաղ» նշանակում է ժամանակ հատկացնել մտածելու համար։ Հանգիստ մնալով ՝ կհասնեք ամեն ինչի :