BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը. կարևոր է հուզական ո

Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը. կարևոր է հուզական ու ստեղծագործական մոտեցումը

newmag-y-n

Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի առավելություններից մեկը անսահման հարմարվողականությունն է: Աշխատանքի և կյանքի նկատմամբ Դեյվիդ Ալենի այս մոտեցման մեջ ինքնակազմակերպմանը վերաբերող որոշ գործնական ասպեկտներ տասնամյակների ընթացքում մնացել են անփոփոխ: Օրն ունի սահմանափակ թվով ժամեր, անգամ եթե հանուն գործի հրաժարվենք քնել:

Կան սահմանափակ թվով մարդիկ, որոնց հետ կարող ենք լուրջ կապեր պահպանել, և սահմանափակ թվով գործեր, որոնք կարող ենք անել միանգամից:

Սակայն աշխատանքի նկատմամբ Ալենի բազմաթիվ մոտեցումներ արմատապես փոխվել են: Երբ գրքի առաջին հրատարակությունը լույս տեսավ, էլեկտրոնային փոստը դեռևս հետաքրքիր նոր տեխնոլոգիա էր, այլ ոչ թե աշխատանքի աղբյուր, որն աչքաթող անելու դեպքում անսահման մեղավոր ենք մեզ զգալու: Դեյվիդ Ալենի առաջին տեխնոլոգիական նախագծերից էր Actioneer ծրագիրը, որը PalmPilot սարքի առաջադրանքների կառավարման համակարգ էր: Հիմա Palm ընկերությունը և նրա երբեմնի հեղափոխական Pilot ծրագիրն իրենց տեղը զիջել են iPhone և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններին, ու անկասկած դեռևս այս պահին անիրական թվացող բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալու։

Գրքի այս նոր հրատարակությունը, ինչպես նաև նախորդը գրելիս, Դեյվիդ Ալենը լավագույնս ծանոթ է եղել գոյություն ունեցող տեխնոլոգիաներին: Բայց, ի տարբերություն կառավարման հմտություններ ուսուցանող այլ գրքերի, որոնք սերտորեն կապված են դարաշրջանի տեխնոլոգիաների հետ (ինչպես, օրինակ, 1980-ականների Filofaxes և ավելի վերջերս PowerPoint սլայդները), «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հղում է կատարում, բայց չի սահմանափակվում որևէ կոնկրետ արտաքին համակարգի մասին խոսելով:

Դեյվիդ Ալենը գրքում բազմաթիվ տվյալներ է թարմացրել՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից տեխնոլոգիաներին, ներառելով նաև այն (ցնցող մանրամասնությամբ), ինչ բացահայտել է ժամանակակից կոգնիտիվ գիտությունը:

Բայց նրա մտածելակերպը սերում է ուշադրությունը, հույզերն ու ստեղծագործականությունը կառավարելու մշտակա սկզբունքներից: Եթե այս գիրքն ընթերցեն տասնյակ տարիներ անց կամ ավելի ուշ, մարդիկ կկարողանան շրջանցել տեխնոլոգիաների մասին անխուսափելիորեն հնացած մեջբերումները՝ ավելի լավ ճանաչելով մարդկային բնույթը, որը միշտ մնալու է անփոփոխ:

 

— Ջեյմս Ֆելոուս

Ջեյմս Ֆելոուսը Atlantic ամսագրի թղթակից է, տասը գրքերի հեղինակ, որոնցից վերջինը China Airborne գիրքն է։
Նա Դեյվիդ Ալենի մասին առաջին անգամ գրել է 2004 թվականին Atlantic ամսագրում տպագրված «Կազմակերպի՛ր կյանքդ» հոդվածում:

Տարածել

Ինչպես հասցնել բոլոր գործերը
Ինչպես հասցնել բոլոր գործերը

Դեյվիդ Ալեն

3400 ֏

Նկարագրություն

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները