[ Աշնան գլխավոր ֆիլմը ] Դանիել Բլեյք. ինչպես գոյատևել ուրբանիստական ջունգլիում

October 31, 2016

Դենիել Բլեյքը 59-ամյա ատաղձագործ է, ամուրի, առանց երեխաների: Ապրում է անգլիական Նյուքեսթլ գորշ ու ամպամած քաղաքում։ Նա սրտի հետ խնդիրներ ունի, և բժիշկներն արգելում են աշխատել, սակայն ոչ ապահովագրությունը, և ոչ էլ պետությունը չի ուզում հոգ տանել հիվանդ և միայնակ մարդու մասին։ Բլեյքին զրկում են պետֆինանսներից, իսկ ապելիացիոն համակարգը աբսուրդի աստիճան զավեշտալի է, գումարած դրան բոլոր գործողությունները պետք է կատարվեն համակարգչի օգնությամբ, իսկ Բլեյքն առհասարակ գլուխ չի հանում նոր տեխնոլոգիաներից։
Առողջական խնդիրներին գումարվում են հոգեբանական բարդույթները, ինչը դարձնում է երիտասարդական ավյունով Բլեյքին ակնհայտորեն տկար։ Սակայն, Բլեյքի դիմախաղը զննելիս, ամբողջ ֆիլմի ընթացքում հանդիսատեսին չի լքում այն զգացումը, որ հերոսը միաժամանակ և բարկանում է, և ժպտում։
Ֆիլմը կարող եք դիտել ԿինոՊարկում