#dearMoon. Զբոսաշրջաին նոր ուղի դեպի Տիեզերք

September 19, 2018

2023 թվականին SpaceX-ը դեպի Լուսին կտանի Երկիր մոլորակի առաջին զբոսաշրջիկին: Հայտնի է դարձել, որ Ամերիկյան SpaceX ընկերության Big Falcon (BFR) տիեզերանավի առաջին ուղևորը ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան է: Նա հայտնի է նաև արվեստի գործերի իր հավաքածուով:
Մաեձավան ունի նաև օնլայն խանութը՝ Zozotown-ը, որտեղ վաճառում է նաև իր դիզայնով կարած հագուստները:  Ըստ Forbes-ի, նրա ունեցվածքը գնահատվում է 3 միլիարդ դոլար։



Կարդացեք նաև.



Երկրից լուսին ընկած ճանապարհը 384,4 հազար կիլոմետր է: Յուսակուն մեկ շաբաթ կանցկացնի տիեզերքում: Ինչքան է վճարել նա այս ճանապարհորդության համար՝ չի հրապարակվում, միայն SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ գումարը բավարար է հրթիռի վերազինման համար:
Զբոսաշրջային ուղևորության տիրոջ կարգավիճակով՝ Մաեձավան հրավիրել է արվեստագետների՝ իրեն ընկերակցելու: Ովքեր կլինեն նրա հյուրերը՝ դեռ պարզ չէ:
Կինոռեժիսոր, երաժիշտ, գեղանկարիչ, լուսանկարիչ, մոդելյեր միլիարդատերը վստահ է, որ միայն արվեստը մարդկանց կարող է դարձնել ավելի բարի, հանդուրժող ու խաղաղասեր:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում