Դեղահաբ ծերության դեմ. Գիտնականները փորձում են ավելացնել կյանքի տևողությունը

May 9, 2017

Հավերժ երիտասարդ, գեղեցիկ և առողջ. աշխարհը փորձում է գտնել «էլեկսիր», որը կպայքարի ծերացման դեմ: Նման լայնամաշտաբ նախագիծ է սկսել SENS Research Foundation-ը (կենտրոնը գտնվում է Կալիֆորնիայում՝ Մաունթին Վյու քաղաքում), հետազոտությունը գլխավորում է առաջատար գիտնական Օբրի Դե Գրեյը: Գիտնականի խոսքով, ծերացումը ինժեներական խնդիր է, որը կարելի է քայլ առ քայլ վերացնել:
Օբրի Դե Գրեյը իր թիմի հետ մշակել է ռազմավարություն՝ ծերունական փոփոխությունների դեմ պայքարելու համար: Նրա նախագիծը պետք է օգնի  մարդկանց ավելի երկար ապրել և անցնել հետ-ծերունական շրջանը: Գրեյը նշում է, որ մարդու օրգանիզը մեխանիզմ է, որը կարելի է թարմացնել և կատարելագործել՝ բարձրացնելով արտադրողականությունը և սպասարկման ժամկետը:
Ապրիլին SENS-ը ամերիկյան Բակի ինստիտուտի հետ թողարկեց նախագիծ ապաֆունկցիոնալ լեյկոցիտների մասին: Նրանց փորձել էին պարզել՝ ինչպես կարող է իմունիտետը պայքարել անցանկալի բջիջների դեմ և ազատել օրգանիզը դրանց բացասական ազդեցությունից:
Ըստ ծերունաբան Օբրի Դե Գրեյի մանրակրկիտ ուսումնասիրության` ծերացման պատճառը օրգանիզմում կատարվող 7 գործընթացներն են: Խնդիրներից յուրաքանչյուրը, ինչպես բջիջների կորուստը կամ միտոքոնդրիումի քայքայիչ մուտացիան, իրենից ներկայացնում է մեխանիկական  գործընթաց, որի դեմ կարելի է պայքարել: Գիտնականները օրինակ են բերում Պարկինսոնի հիվանդությունը, որը ուղեղի որոշակի հատվածում նեյրոնների կորուստի հետևանք է: Խնդրի լուծում կարող է լինել ցողունային բջիջներով թերապիան, որի հետևանքով բջիջնրը վերադասավորվում են և օրգանիզմում լրացնում անհրաժեշտ քանակը:
SENS պլանավորում է առանձին ուսումնասիրել 7 գործընթացները և մշակել պայքարի պլան՝ յուրաքանչյուրի համար: Կազմակերպությունը կենտրոնացել է առավել հազվադեպ հետազոտությունների վրա, որոնց համար գիտական աշխարհը շատ ժամանակ չի հատկացնում:  Օբրի Դե Գրեյը նշում է, որ SENS չի զբաղվելու ցողունային բջիջների ուսումնասիրությամբ, դրանց արդեն իսկ նվիրված են բազմաթիվ գիտական հետազոտություններ:
Գիտնականը համոզված է, որ ծերացման դեմ պայքարը ոչ միայն բժշկական, այլև տնտեսական անհրաժեշտություն է: Կյանքի տևողության և   որակի բարձրացումը թեթևացնում է երիտասարդ սերնդի ֆինանսական ծանրաբեռնվածությունը՝ օգնելով ծերերին երկար պահպանել կենսունակությունը:
Գերբնակեցման խնդիրը՝ պայմանավորված կյանքի տևողության երկարակեցությամբ, Գրեյի համար հիմնավորում չէ: Ժամանակակից տեխնոլոգիաները՝ վերականգնվող էներգետիկայի և ջրի ոլորտում բարձրացնում են մոլորակի «դիմացկունությունը»՝ հնարավորություն տալով ավելացնել  բնակչության թիվը: Բացի այդ ծնելիությունը նվազում է:
«Ի՞նչ կընտրեք ՝ մայր, որն ապրում է Ալցհեյմերի հիվանդությամբ, թե ավելի քիչ երեխաներ ունենալու հնարավորությունը: Ընտրությունը պարզ է, պարզապես մարդիկ այս քայլը  դեռ չեն կատարել», — նշում է Գրեյը:
SENS-ը սկսել է փորձարկել իր մշակումները, բայց արդյունքը տեսանելի կլինի, երբ  ծերացման 7 փուլերից յուրաքանչյուրի դեմ մշակվի պայքարի հատուկ միջոց: «Դեղահաբ ծերության դեմ» ուսումանասիրության վրա են աշխատում մի քանի խումբ հետազոտողներ ամբողջ աշխարհում: Ծերացող իմունային բջիջների երիտասարդացման նախագիծը resTORbio սթարթափինն է: Այս ոլորտի մշակումներով են զբաղվում նաև Samumed և Unity Biotechnology ընկերությունները: