Բրազիլահայ դիզայների հայկական թեմայով ստեղծագործությունները միջազգային դիզայներական մրցույթների հաղթող

September 22, 2016

Նրա նրբաճաշակ մինիմալիզմը Սան Պաուլոյի յուրաքանչյուր անկյունում է: Բրազիլահայ դիզայներ, ճարտարապետ Սարգիս Սեմերջյանի դիզայներական աշխատանքները աշխարհին հայտնի են հայկական անուններով: «Սևանն» ու «Անին» հաղթել են միջազգային հեղինակավոր դիզայներական մրցանակաբաշխություններում: Դրանք սեղանի լամպեր են` յուրահատուկ դիզայնով:

«Սևանի» վրա Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհու ուրվագիծն է: «Անին» Սարգսի կնոջ պատվին է ծնվել: