Դուք սա տեսե՞լ եք. Ջորկաեֆի 10 գեղեցիկ գոլերը, որոնք դարձան պատմություն

October 14, 2019

10. ՄՈՒՆԴԻԱԼԻ ԴԵԺԱՎՅՈՒՆ



Ընկերական խաղում, դեժվայու եւ մաստեր կլաս՝ հին ընկերների կատարմամբ։ Զիդանն ու Ջորկաեֆը Մունդիալ-98-ի չեմպիոնության խորհրդանիշն են... նրանք նույն վարպետությունը կրկնեցին նաեւ 2014-ին։

9. ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ


[embed]https://www.youtube.com/watch?v=8UESJldK0Q0[/embed]
Սա Ջորկաեֆի առաջին գոլն է Ամերիկայան ՄԼՍ-ում։ Նյու Յորքը եղել է նրա երազանքը, իսկ այսպիսի դեբյուտի մասին՝ երազում էր նաեւ ինքը՝ ֆուտբոլիստը։

8. ԱՊԼ-Ի ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԸ


[embed]https://www.youtube.com/watch?v=yxKNh4pWnIE&feature=youtu.be[/embed]
Թվում էր, թե Անգլիա տեղափոխվելը Ջորկաեֆի կարիերայի մայրամուտն էր։ Բայց նա իր ֆիրմային հարվածներով գոլեր էր խփում նաեւ 35 տարեկանում։ Բոլթոնի կազմում խփած այս գնդակը ճանաչվեց ամսվա լավագույն գոլ։

7. ՎՃՌՈՐՈՇ ԳՈԼ՝ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ


[embed]https://www.youtube.com/watch?v=x5jva1XbDjc[/embed]
ՄԼՍ—ի խաղում հաշիվը 4-4 էր, երբ Ջորկաեֆը վերցրեց գնդակն ու խաղի ամբողջ բեռը ստանձնեց ուսերին։ Օձի անհավանական արագությամբնա շրջանցեց երեք պաշտպանի ու ամբողջ զայրույթը թափեց գնդակի վրա։ 5֊4 ՄետրոՍթարզի օգտին։

6. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՐՈՍԸ


[embed]https://youtu.be/eFvbCTj6LZs?t=157[/embed]
2004-ին Բլեքբըրն-Բոլթոն խաղը պատմության մեջ մտավ իր դրամատիկ վերջաբանով։ 7 գնդակ խփվեց այդ խաղում... իր փափուկ գոլով քամբեքի սկիզբը դրեց Ջորկաեֆը, այնուհետեւ նրա գոլային փոխանցումը վճռորոշ եղավ. Բոլթոնը հաղթեց 4-3։

5. ԿՈՐԾԱՆԻՉ ԹՈՒՅՆԸ


[embed]https://www.youtube.com/watch?v=DcDHRaIirSk&t=1s[/embed]
1994-ը Ջորկաեֆի կարիերայի պիկն էր ոչ միայն նվաճած տիտղոսների, այլեւ խփած ֆանտաստիկ գոլերի շնորհիվ։ Իտալիայի պես հզոր հավաքականի հետ Ջորկաեֆի ցուցադրած հանգստությունն ու վստահությունը խոսում էր խաղադաշտում նրա լիդերության մասին։

4. ՕՁՆ ԸՆԴԴԵՄ ԳՈՐՏԵՐԻ


[embed]https://www.youtube.com/watch?v=Yrgj2QZFWLo[/embed]
Ինտերի կազմում խփած այս գնդակի գրավչությունը Ջորկաեֆի անհատական խաղում է։ Նա միշտ արդարացնում էր խաղընկերների տված մականունը. ցատկում էր, որսում գնդակն ու դրանով սահում մրցակցի տուգանային հրապարակում։ Նույնիսկ եթե վրա էր հասնում 5 մրցակից

3. ԹՈՒՅԼ ԽԱՅԹՈՑ


[embed]https://youtu.be/Yrgj2QZFWLo?t=95[/embed]
Ջորկաեֆը տպավորում էր նաեւ իր նրբագեղ խաղով։ Այսքան նուրբ գնդակին դիպչել եւ այսքան դիպուկ դնել՝ կարող էր միայն գերվստահ Ջորկաեֆը։ Նրա խաղի առաջ խոնարվում էր նույնիսկ Ինտերի փայլող զույգը՝ Ռոնալդո֊ Սամոռանո։

2. ԵՎՐՈ-2000-Ի ԶԱՐԴԸ


[embed]https://youtu.be/bE4QzntLJRI?t=268[/embed]
Եվրո 2000-ի քառորդ եզրափակիչում Ջորկաեֆի խփած գնդակի շնորհիվ Ֆրանսիան հաղթեց Իսպանիային ու դուրս եկավ հաջորդ փուլ։ Ջորկաեֆը հարվածի ուժն այնքան մեծ էր, որ դարպասապահը չկարողացավ արձագանքնել ու փակել նույնիսկ մոտակա անկյունը։ Այդ տարի Ֆրանսիան հաղթեց Եվրոպայի առաջնությունում։

1. ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾ


[embed]https://www.youtube.com/watch?v=JwtsM6lDKkI[/embed]
Երկրաչափորեն դժվար է պատկերացնել այս գոլի հետագիծը, ֆիզիկայի օրենքներից դուրս է դրա բարդությունը։ Փոքրամարմին, ռիթմիկ ու ճկուն։ Այս երեք բառերով կարելի է բնութագրել Ջորկաեֆի կարիերայի լավագույն գոլը։ Ջորկաեֆը շրջադարձ հարվածով գրավեց այդ ժամանակ Ինտերի հիմնական մրցակից Ռոմայի դարպասը։ Գրքում Ջորկաեֆը խոստովանում է՝ դա իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն է։
Հետևեք newmag-ին   Instagram-ում և   Telegram-ում