Մեկ գավաթ գինի ու ջերմ մթնոլորտ՝ Անի Քոչարը հանդիպել է կին գրքասերներին (լուսանկարներ, տեսանյութ)

«Գրքասեր կանանց ակումբի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից գրող, լրագրող Անի Քոչարի հետ: Մեկ գավաթ գինու շուրջ գրքասերները զրուցել են Newmag-ի հրատարակած «Հանձնվել չկա՛» գրքից, անելանելի իրավիճակներից դուր գալու ելքերի, անվերջ թվացող պայքարի, մոտիվացիա գտնելու մասին: Հրաժեշտից առաջ՝ գրքի ստորագրություն ու լուսանկար սիրելի գրողի հետ:
Այն, ինչ տեսել է, զգացել ու ապրել. առաջին դեմքով ու բոլոր մանրամասներով՝ Անի Քոչար նախ գրեց «Հանձնվել չկա՛» գրքում, իսկ հիմա պատմում է բոլոր նրանց, ովքեր ուզում են լսել: Վախի, դժվարության ու հաղթանակի մասին զրույցն այս անգամ կանանց համար է, ու կանանց մասին. «Որպես կանոն մարդիկ գալիս են այս հանդիպումներին, որ տեսնեն այն մարդուն, որը հաղթահարել է հիվանդությունը ու կյանքը փորձում է ապրել առանց սահմանափակումների»:
Անին հուզվում է, երբ հասկանում է՝ իր պատմությունն օգնել է շատերին: Newmag հրատարակչության ներկայացրած հուշագրությունն ապացուցում է՝ պետք է հույսն ու հավատը չկորցնել՝ այն արդեն գործի կեսն է, գուցե նաեւ ավելին. «Երբ ասում են, որ հուզվել են, արտասվել են, երբ մարդիկ գալիս ու պատմում են, թե ինչքան մեծ դեր է խաղացել գիրքն իրենց համար, ես ոգեշնչվում եմ»:
Կարդացեք նաև
- Ով է «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը. 10-ը փաստ Անի Քոչարի մասին (տեսանյութ)
- Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛(տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ.
- Անի Քոչարն իր «Հանձնվել չկա՛» գիրքը փոխանցել է Արյունաբանական կենտրոնում հիվանդության դեմ պայքարողներին (տեսանյութ)
- Անի Քոչար. Սերը դժոխքից հետո (տեսանյութ)
- Ինչ անել, երբ Ձեզ մոտ ախտորոշել են քաղցկեղ (տեսանյութ)
Անիի մտքում հիմա երկրորդ գրքի բովանդակությունն է: Այն կլինի «Հանձնվել չկա՛»-ի տրամաբանական շարունակությունը: Գիրք, որը կպատմի այն մասին, թե ինչպես անդունդի եզրին հայտնված մարդը կարողացավ նորից ոտքի կանգնել, ապրել ու ապրեցնել:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Անի Քոչար. Ինչո՞ւ կարդալ «Հանձնվել չկա՛» գիրքը (տեսանյութ)
- Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛» գիրքը՝ Ոռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)