Անի Քոչար. Սերը դժոխքից հետո (տեսանյութ)
Մի քանի տարի առաջ Անի Քոչարի քաղցկեղի մասին լուրը տարածվեց ամբողջ երկրով: Երիտասարդ լրագրողի լուսանկարները ցնցեցին բոլորին: Սակայն Անին որոշեց պայքարել՝ չհանձնվել ու նույնիսկ չհավատալ բժիշկների պնդումներին: Որոշ ժամանակ անց Անի Քոչարը գիրք-հուշագրություն
Երբ հիվանդության ընթացքում կարողացավ գրիչը ձեռքը վերցնել, սկսեց գրել, նոթատետրում հավաքել իր պայքարի ուղին՝ նշելով դժվարին օրերը, դաժան ցավերը: Անիի խոսքով, այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ հզոր հավատի, կյանքը շատ սիրելու, մեծ հավատով ու ապրելու վճռականությամբ պայքարելու և երբեք չհանձնվելու մասին: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է։ Ու այդ ընթացքում ստանում է զանգ՝ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեսքանյանն առաջարկում է գրել գիրք։ Անին համաձայնում է. շարունակում ու ավարտին է հասցնում սկսածը:
Անին գրքում ներկայացրել է հավատով անցնելու իր համառ պայքարը: «Հանձնվելչկա՛» գիրքը գրելու ընթացքում նաև փորձում էր իր ապագա ընթերցողի հետ երկխոսության մեջ մտնել՝ օրինակը վարակիչ դարձնելով բոլորի համար. «Նույնիսկ օրհասական պահին հանձնվելը անիմաստ է՝ պայքարելն է կյանքում հաղթելու քո ուղին: Շատերը վստահ են, որ քաղցկեղը դատավճիռ է, բայց ես ցանկանում էի իմ օրինակով ցույց տալ, խոսել, պատմել, որ կարող ես հաղթել: Ես ազատված եմ քաղցկեղից, դեղորայք չեմ ընդունում»:
Անին մեկ տարի առաջ ընտանիք է կազմել: Ամուսնու հետ նախ վիրտուալ են ծանոթացել, հետո նա Գերմանիայից եկավ, որ դեմ առ դեմ կանգնի ու ասի՝ այո՛, ես պատրաստ եմ. «Եթե ես հաղթահարած չլինեի հիվանդությունը, ու բժիշկները չասեին, որ հրաժեշտ եմ տվել այդ ծանր փուլին, հաստատ իմ սիրելի մարդուն չէի ներքաշի այն դժողքի մեջ, որտեղով անցել եմ: Ես առանց կասկածի ամուսնացել եմ, վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Մինչև խոր ծերություն միասին կլինենք»:
«Սերը գալիս է ճամփաներով չքարտեզագրված». այս բառերը Անին գրեց ու առաջին լուսանկարը հավերժացրեց ֆեյսբուքյան իր էջում: Այդ օրվանից հետո գրեթե նոր նկարներով չի կիսվում երկրպագուների հետ: Հատուկ պատճառ ունի. «Նա չի սիրում երևալ, լուսաբանվել, առհասարակ չի սիրում լուսանկարվել, ուշադրության կենտրոնում լինել: Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու նկարներում չի երևում ամուսինս: Լռությունը նպաստում է բամբասանքի, ասեկոսեների, դրա համար էլ երկու նկար դրեցի»:
Միմյանց զբացմունքները հարգելը, սիրելն ու նվիվելը՝ այսպես է Անին առաջ շարժվում: Նա համոզված է՝ չէր գտնվի ևս մեկ տղամարդ, ով կհամաձայներ մութ արահետ մտնել ու անցնել իր հետ բոլոր փորձությունները: Ու եթե համաձայնել է, ուրեմն կապն ամուր է ու հարատև՝ վստահ է գրողը:
Կարդացեք նաև
- Անի Քոչար. Ինչո՞ւ կարդալ «Հանձնվել չկա՛» գիրքը (տեսանյութ)
- Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)
- Ինչ անել, երբ Ձեզ մոտ ախտորոշել են քաղցկեղ (տեսանյութ)
- Ով է «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը. 10-ը փաստ Անի Քոչարի մասին (տեսանյութ)
- Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛(տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ.
- Անի Քոչարն իր «Հանձնվել չկա՛» գիրքը փոխանցել է Արյունաբանական կենտրոնում հիվանդության դեմ պայքարողներին (տեսանյութ)