BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝

Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛. (տեսանյութ)

newmag-y-n

Հանձնվել չկա՝ սա սթափության կոչ էր նախ իր համար, հետո բոլոր նրանց, ում պայքարելու ցանկությունը մարել է։ Անի Քոչարը 2018-ին պայքարում էր արյան քաղցկեղի ամենաբարդ տեսակի դեմ: Եվ հենց այդ ժամանակ էլ սկսեց գրառումներ անել, այդ նշումները վերածվեցին պատմության

Նույն հոգեվիճակն է՝ տարբեր ձևակերպումներով. ախտորոշումը՝ քաղցկեղ: Հիվանդությանն առնչվող մարդկանց միավորում է նույն միտքը՝ սա կարող էր պատահել ուրիշների, բայց ոչ ինձ հետ: Անի Քոչարի խոսքով, եթե այդ փորձությունը քեզ տրվել է, պետք է փորձել հաղթահարել մեծ հավատով և առանց չարանալու. «Ու բոլորին թվում է՝ ամեն ինչ էնքան անարդար է, որ ինչու հենց իրենց հետ է այդ ամենը կատարվում»։

Անարդարության զգացումի, վախի ու տագնապի արանքում, երբ թվում է՝ կյանքը երես է թեքել, վերագտնում ես ուժն ու ապրելու անհագ ցանկությունը: Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը տագնապի փուլից հետո հստակ ձայն լսեց՝ դեռ պիտի ապրես. «Մի հետաքրքիր տիեզերական ներգործությամբ դու ուժ ես զգում քո մեջ ու վստահություն, որ պիտի հաղթահարես, պիտի դրանից հետո կյանքդ փոխվի, վերաիմաստավորվի։ Ովքեր անցել են այդ ամենի միջով, գիտեն, թե այդ պահին որքան ես ուզում խմել ուղղակի զտված կյանք, ուղղակի լինել»։

Ունենալ ուռուցքային հիվանդություն դեռ չի նշանակում, որ դա մահվան դատավճիռ Է:

Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը հիշում է, որ 11 տարի առաջ, երբ իմացավ հիվանդության մասին,սկսեց իրեն շրջապատող աշխարհին այլ կերպ նայել. «Նույնիսկ կիսակառույց շենքին նայելիս մտածում ես՝ կտեսնե՞ս էդ շենքն ամբողջությամբ կառուցված»։

Այնուամենայնիվ, հաղթանակը սկսում է պայքարից. սա պետք է ֆիքսել որպես ոսկե կանոն: Էսթետ Անի Վարդանյանը նշում է, որ իր հաղթանակը վարակիչ օրինակ է: Այսօր խոսում է դրա մասին ու ևս մեկ անգամ հիշեցնում՝ քաղցկեղը հաղթահարելի է. «Ունենալ ուռուցքային հիվանդություն դեռ չի նշանակում, որ դա մահվան դատավճիռ Է»։

Իսկ ինչո՞ւ չխոսել, եթե կա այդ հաղթանակը, իսկ ինչո՞ւ ոչ, միգուցե իմ խոսելով՝ ինչ որ մեկի համար ևս լավ լինի:

Պայքարը գուցե բարդ է, բայց ճանապարհը հավատով ու անկոտրում կամքով անցնելու դեպքում հույսի լապտերը սկսում է ավելի վառ առկայծել՝ վստահեցնում է Սամվել Գրիգորյանը. «Պետք է ուժերը հավաքել ու պայքարել. որ պահին ասացիր՝ վե՛րջ, հանձնվում եմ, ուրեմն դու հանձնվեցիր ամեն ինչում, երբ ասում ես՝ հաղթահարելու եմ, ուրեմն արդեն հաղթել ես»։

Հիվանդությունն ու բարդություններն արդեն անցյալում են. հիմա կարելի է մի քիչ կատակել: Մի դրվագ, որը միշտ հիշում է Գրիգորյանը. «Բուժումից հետո բժիշկս վերջում ասաց՝ էլ էս կողմերում չերևաս»։

Էդգար Գյանջումյանն իր ընկերների հուսահատությունը հիշեց, Անի Վարդանայնն էլ՝ լավատեսությունը: Թե մեկը, թե մյուսը հակառակ ազդեցությունն են ունեցել: Բայց դրա մասին հիշում են ժպիտով: Հիվանդության մասին հայտնիները չեն լռել. բացահայտ խոսել են, պատմել բուժման ընթացքի մասին, հիմա էլ խոսում են հաղթանակից: Ավելի ճիշտ՝ հաղթելու բանաձևի՝ ավելացնում է Գյանջումյանը.«Իսկ ինչո՞ւ չխոսել, եթե կա այդ հաղթանակը, իսկ ինչո՞ւ ոչ, միգուցե իմ խոսելով՝ ինչ որ մեկի համար ևս լավ լինի»։

Կարդացեք նաև

Հենց այդպես՝ սեփական օրինակով սեփական հաղթանակի մասին. Անի Քոչարի գիրքը պայքարելու, չհանձնվելու ու հաղթելու մեխանիզմի մասին է: Նույն ճանապարհով անցած մարդիկ ասում են՝ այդպիսի գրքերը պետք են՝ ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու,  հնարավորություններդ բացահայտելու համար: Քաղցկեցի դեմ պայքարողներին ուղերձն ու խորհուրդը մեկն է, որը մեջբերում է Էդգար Գյանջումյանը՝ հանձնվել չկա՛։

Տարածել