Գլխավոր Հոդվածներ

Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրու

Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)

newmag-y-n

Newmag հրատարակչությունը ներկայացրեց Անի Քոչարի «Հանձնվել չկա՛ » գիրքը: Հեռուստաշնորհանդեսից հետո ընթերցասերները շփվել են Անիի հետ, որը նաև ստորագրել է երկրպագուների գրքերը: Նրանցից շատերի հետ գրքի հեղինակը շփվում է սոցիալական ցանցերով, վիրտուալ ընկերները դեմ առ դեմ հանդիպմանը զրուցել են հիվանդության հաղթահարման մասին։ Անին իր արդեն օֆլայն ընկերներին խորհուրդ է տվել՝ կյանքի ոչ մի փուլում, ոչ մի խնդրի ժամանակ չհանձնվել, կյանքը պայքար է՝ պետք է հաղթել:

Տիկին Գոհարի տեսքը տոնական է, տրամադրությունը մարտական: Թիկնապահ-թոռնուհու ներկայությամբ, տատիկը մի պահ նույնիսկ քաղցկեղի մասին է մոռանում: Հետո ավելացնում՝ թափված մազերն են միայն մատնում. «Թոռնիկս թիկնապահս է, ամեն օր պարտադրում է վարդագույն շրթներկ քսել, այսօր կապույտ զգեստի հետ  նույն գույնի մանիկյուր է ստիպել  քսեմ»:

Անի Քոչարի պատմությունը կարդաց ու որոշեց՝ քաղցկեղը դատավճիռ չէ: Եթե Անին հաղթել է, ինքն էլ կհաղթի:

Երբ Գոհար Մարգարյանին ասել են քաղցկեղ ունի, չի հավատացել: Երբ բժշկի է  դիմել, քաղցկեղն արդեն չորորդ փուլում էր: Վիճակը ավելի բարդացավ, երբ ԿՈՎԻԴ-19-ով վարակվեց:  Գարնանը տիկին Գոհարի հույսի թելը քիչ էր մնում կտրվեր: Բայց ամեն ինչ մեկ գիշերում փոխվեց: Անի Քոչարի պատմությունը կարդաց ու որոշեց՝ քաղցկեղը դատավճիռ չէ: Եթե Անին հաղթել է, ինքն էլ կհաղթի: Ու հենց այդպես էլ սկսվեց տիկին պայքարը. «Ես ամեն օր թերթում եմ էս գիրքը, իրա խոսքերը գալիսա միտքս»:

Հույսի գիրքը ձեռքին, հավատը սրտում, տիկին Գոհարը Անիի հետ հանդիպել էր փափագում: Ամիսներ սպասեց ու նրա ցանկությունը վերջապես կատարվեց. հանդիպումը կայացավ:

Հույսի գիրքը ձեռքին, հավատը սրտում, տիկին Գոհարը Անիի հետ հանդիպել էր փափագում: Ամիսներ սպասեց ու նրա ցանկությունը վերջապես կատարվեց. հանդիպումը կայացավ: Տիկին Գոհարն էլ ունեցավ Անիի գիրքը ՝ Անիի մակագրությամբ: Հանդիպմանն էր եկել նաև Արմանը՝ հատուկ նպատակով. «Քույրիկիս համար եմ եկել, Մեծ Բրիտանիայում է ապրում: Նա կարդացել է գիրքը և ցանկություն ուներ, որ Անին անպայման մակագրեր, հիմա ցանկությունը կատարված է: Ես էլ եմ կարդացել գիրքը մեկ շնչով »:


                                                            

 

Անին ինձ համար միշտ է եղել ուժեղ կնոջ խորհրդանիշ է:

Տիկին Վերգինեն Անիի ստորագրության համար հանդիպմանը եկել էր իր ձեռագործ տիկինիկով, տիկնիկագործ է, խոստացավ, որ մյուս անգամ Անիի հասակին համապատասխան տիկնիկ է բերելու:  «Երբ լսեցի նրա պատմությունը, հուզվեցի  ու որոշեցի՝ իմ ձեռագործ տիկնիկներից մեկը Անիին պետք է նվիրեմ: փորձել եմ աչքերը Անիի աչքերին նմանացնել... Անին ինձ համար միշտ է եղել ուժեղ կնոջ խորհրդանիշ է»:

Սիրով անում եմ, որովհետև ժամանակին ես էլ ունեի քաջալերանքի կարիք, ուրախ եմ, որ իմ օրինակով կարողանում եմ շատ մարդկանց հույս տալ, քաջալերել:

Անիի երջանկությունը կրկնակի է: Առաջին գրքի ու նոր կյանքի շնորհանդեսն էր: Անթիվ անհամար զանգեր ու նամակներ է ստացել: Մարդիկ կարդացել են, ոգևորվել, խնդրել են հանդիպել: «Սիրով անում եմ, որովհետև ժամանակին ես էլ ունեի քաջալերանքի կարիք, ուրախ եմ, որ իմ օրինակով կարողանում եմ շատ մարդկանց հույս տալ, քաջալերել»:

Անին խոստանում է, ընթերցողների հետ սա առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն է: Համավարակային վիճակը կայունանա թե չէ, մեծ միջոցառում կկազմակերպի, ցանկացողների հետ կհանդիպի: Գուցե այդ ժամանակ նաև տիկին Գոհարաը լիովին առողջացած լինի:

 

Տարածել

Հանձնվել չկա՛
Հանձնվել չկա՛

Անի Քոչար

4800 ֏

Նկարագրություն

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։