Գլխավոր Հոդվածներ

Պայքարել, սիրել ու կարդալ՝  «Հանձնվել չկա՛» գրքի հ

Պայքարել, սիրել ու կարդալ՝  «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)

newmag-y-n

Անի Քոչարը իր «Հանձնվել չկա՛» գիրքը ներկայացրել է Էջմիածնի ընթերցողներին: Հանդիպումը տեղի է ունեցել «Մեր տունը» կազմակերպությունում, որտեղ և հավաքվել են ընթերցասերները: Գրքի մասին զրոցելուց բացի,  Անին հորդորել է ներկաներին երբեք չհանձնվել, քանի որ ինքն իր փորձով արդեն հասկացել է՝ հանձնվել չկա՛: Կամակերպությանը Newmag հրատարակչությունը նվիրել է նաև իր գրքերը:

Ավելի քան 3 ժամ ու անպատասխան չմնաց և ոչ մի հարց: Սա կարոտի, քաղցկեղը հաղթահարելու և նոր կյանքը՝ սիրով ու գրքով սկսելու հանդիպում է: 6 տարվա դադարից հետո Անի Քոչարը առաջին անգամ ոտք է դնում «Մեր տունը» կազմակերպություն և նկատում՝ կարծես տարիները չեն անցել, նույն, հարազատ ու սիրելի դեմքերը ժպիտով դիմավորում են կրկին. «Հեռվում տեսնում եմ ծանոթ դեմքեր, նախկին սաներն են: Իմ պատգամը, որը նաև գրքում կա՝ սիրել, սիրել և կրկին սիրել: Սերն է միայն մեր կյանքը փոխում, սերը ամենքի հանդեպ»:

Այս տանը նրանց ամեն րոպե ուժ են տվել, հորդորել են՝ Դու կարող ես, չհանձնվես:

Էջմիածնի «Մեր Տունը» կազմակերպությունում Անին ոչ թե հյուր է, այլ տան ու վարչության անդամ: Այստեղ նրան սիրում, լսում ու սպասում են միշտ: Կազմակերպության հետ կապը չի ընդհատվել, ղեկավարը՝ Տիգրանուհի Կարապետյանը պատմում է, երբ Անին Գերմանիայում դարի չարիքի դեմ իր բաժին կռիվն է տալիս, միշտ կապի մեջ են եղել. «Ինքը հիվանդ ժամանակ հաղորդագրություն էր ուղարկում, որ ոնց են մեր տան գործերը, կարողանում ես պահել»:

Այստեղ հավաքված աղջիկները դժվարին փորձությունների են հանդիպել, նրանց շատ անհրաժեշտ է նման մի գիրք, մոտիվացիոն խոսք, որ համոզվեն՝ հանձնվել չկա՛ ոչ մի պարագայում:

Տիգրանուհի Կարապետյանը ընդգծում է՝ կազմակերպությունը 15 տարի շարունակ իր հարկի տակ ընդունում, կրթում ու դաստիարակում է աղջիկների, որոնք մեծ դժվարությունների են բախվել: Այս տանը նրանց ամեն րոպե ուժ են տվել, հորդորել են՝ Դու կարող ես, չհանձնվես: Հենց այս ուղերձով էլ Անին սկսեց ու շարունակեց հանդիպումը. «Կապ չունի, թե կյանքի այս կամ այն փուլում ինչ փորձության դեմ ես պայքարում: Այստեղ հավաքված աղջիկները դժվարին փորձությունների են հանդիպել, նրանց շատ անհրաժեշտ է նման մի գիրք, մոտիվացիոն խոսք, որ համոզվեն՝ հանձնվել չկա՛ ոչ մի պարագայում»:

Պատմություններն ու խորհուրդները շատ են: Բայց Անին առանձնացնում է ամենակարևորները. պայքարել, սիրել ու կարդալ:

Պատմություններն ու խորհուրդները շատ են: Բայց Անին առանձնացնում է ամենակարևորները. պայքարել, սիրել ու կարդալ: Դա կօգնի կյանքը արժևորել, աշխարհին ու հանդիպող դժվարություններին նոր հայացքով նայել:

Տարածել

Հանձնվել չկա՛
Հանձնվել չկա՛

Անի Քոչար

4800 ֏

Նկարագրություն

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։