«Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
Newmag-ը 2020-ին տպագրեց Անի Քոչարի «Հանձնվել չկա» գիրքը: Կյանքի վավերագրություն, որը անկեղծ ու դրամատիկ հուշագրությունը է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղու մասին: Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն, հեղինակը գրքի միջոցով փո
Նույնիսկ տարներ անց, երբ Սոնան հիշում է բոթը լսելու օրը, հուզմունքը խեղդում է, արցունքների դեմ անզոր է: Այսօր այդ վիճակը բնութագրում է մեկ բառով՝ շոկային էր։ Ամենադժվար փորձության պահին ընտանիքն աշխարհի տարբեր կետերում էր։ Սոնան ու ծնողները ԱՄՆ-ում էին, մեծ ու փոքր քույրերը՝ Գերմանիայում։ Կարճ ժամանակ անց հավաքվեցին Անիի մոտ՝ պատմում է Սոնան. «Ծնողներիս լուրը հայտնելը նախ շատ դժվար էր, չգիտես ինչ ասես, էդ տարածության հեռավորության մեջ»:
Ծնողները Գերմանիա մեկնել չկարողացան: Պետք էր օվկիանոսը կտրել-անցնել, Անիին ու Օֆելիին օգնության հասնել։ Ինքը ավելի ամուր էր ու արդեն փորձ ուներ։ Քաղցկեղի դեմ սա Սոնայի առաջին կռիվը չէր . «Այնպես լարված էր ամեն ինչ, ես ասում էի Օֆելիի որ պետք է զինվես, մեզ էս ա բաժին ընկել, չպիտի լացես, Օֆելին շատ էր լացում »:
Պայքարը դժվար էր։ Հիվանդությունը զորեղ էր, իսկ Անին՝ անպարտելի։ Օֆելին գիտեր՝ բժիշկները կախարդական փայտիկ չունեն, բայց Անին հանձնվողը չէ։
Օֆելին՝ ավագ քույրը, ամենափխրունն ու զգայունն է: Հիվանդության ամբողջ ընթացքում Անիի կողքին հենց նա էր։ Նա մայր էր, քույր ու դուստր։ Ընտանիքի հավաքական կերպար էր։ Փրկօղակ էր հիվանդանոցային տաղտուկ օրերի մեջ ու դատարկության մեջ՝ հենվելու կետ. այդ մասին Անին հետո կգրի: Այդ պահին կարևոր էր Անին ու նրա տրամադրվածությունը պայքարին՝ նկատում է Սոնան. «Երբ գիտես որ շատ բաներ նաև քեզանից է կախված, այսինքն, որ դու պիտի կարողանաս քույրիկիդ ուժ տալ հոգեբանորն աջակցել իհարկ, շատ դժվար է։ Փորձում ես քո հոգեբանական ապրումները մի կողմ դնել ու կենտրոնանալ կարևոր խնդրի վրա։ Իսկ խնդիրը այդ պահին մեկն էր․ պետք էր Անիին օգնել ու ոտքի կանգնեցնել»:
Ու Օֆելին մի կողմ թողեց գերմաներենի դասերը, անձնական խնդիրներն ու դժվարությունները և հակառակ Անիի հորդորներին՝ հիվանդանոցից մի քայլ անգամ հեռու չգնաց։ Այսօր խոստովանում է՝ երեքամյա դստեր հետ այդ ճանապարհը անցնելը դժվար էր։ Բայց այլ ելք չկար։ Պետք էր կռվել։ Ինքն իրեն ու Անիին մեկ անգամ չէ, որ ասել էր՝ հանձնվել չկա՛։ Հույսը կորցնել չի կարելի՝ նույնիսկ հիմա վստահ կրկնում է Օֆելին. «Բնականաբար առաջին իսկ ապրումներն ու մտածմունքը բացասական է, բայց գալիս է մի պահ , որ ու դու հրաժարվում ես հավատալ դրան ու ասում ես ամեն մեկն ունի իր ճակատագիրը , յուրաքանչյուր հիվանդություն անհատական է»:
Քույրերը գիտեին, այս չարիքի դեմ պայքարում իրենք երկրորդ անգամ տանուլ տալու իրավունք չունեին։ Քաղցկեղը տարիներ առաջ խլել էր Սոնայի դստերը ՝ Մանեին։
Պայքարը դժվար էր։ Հիվանդությունը զորեղ էր, իսկ Անին՝ անպարտելի։ Օֆելին գիտեր՝ բժիշկները կախարդական փայտիկ չունեն, բայց Անին հանձնվողը չէ։ Ամիսներ շարունակ ինքը Անիին է հույս տվել, Անին՝ իրեն։ Մի նեղվեք, ամեն ինչ լավ է լինելու, ես հաղթելու եմ։ Անգամ ամենադժվար, ամենացավոտ պահերին Օֆելի այդ խոսքն է լսել Անիից :
Երբ անալիզների առաջին դրական պատասխանները ստացան, քույրերը հասկացան, որ մեծ հաղթանակ են տոնելու։ Բայց հիվանդանոց ամեն այցի ժամանակ քույրերի սրտում վախ կար։ Օֆելին չի էլ հիշում, թե Սոնայի հետ քանի ժամ է հիվանդանոցում աղոթել, որ բժիշկը չգա ու չասի, նորից քաղցկեղի բջիջներ ենք հայտնաբերել։ Քույրերը գիտեին, այս չարիքի դեմ պայքարում իրենք երկրորդ անգամ տանուլ տալու իրավունք չունեին։ Քաղցկեղը տարիներ առաջ խլել էր Սոնայի դստերը ՝ Մանեին։ Ու հենց դա էլ Սոնային ստիպել էր այլ տեսանկյունից նայել Անիի պայքարին։ Ասում է՝ ինքն ավելի իրատես էր, քան մյուսները։
Կարդացեք նաև
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ. Անի Քոչար
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)
Անին ու Օֆելին մարտական էին տրամադրված, բայց Սոնայի սրտում վախն էր բույն դրել։ Փոքրիկ էր կորցրել ու այդ պահից նրա ամբողջ կյանքն էր փոխվել։ Քաղցկեղին դեմ հանդիման Սոնան այլ մոտեցում ուներ։ Ու ինքն իրեն չէր ուզում խաբել. «Ես ուզում էի որ ոչ միայն վերապրեր, այլ կյանքի որակը պահպանվեր, կարևոր դրույթ էր իմ համար»:
Հիմա թաց աչքերով ժպտում է ու խոստավանում՝ ցանկությունը կատարվեց։ Անին պայքարը հաջողությամբ ավարտեց, անգամ այդ պայքարի մասին գիրք գրեց։ Գիրքն էլ քրոջ դստեր՝ Մանեի հիշատակին նվիրեց։ Այս մասին Սոնան միայն այն ժամանակ է իմացել, երբ գիրքն արդեն պատրաստ էր։ Սոնան կասկած անգամ չունի՝ այս պատմությունը կօգնի շատերին։ Պատմություն, որն ասում է՝ պետք է հույս ու հավատ ունենալ։ Դա արդեն գործի կեսն է, գուցե նաև ավելին: