Անի Քոչարն իր «Հանձնվել չկա՛» գիրքը փոխանցել է Արյունաբանական կենտրոնում հիվանդության դեմ պայքարողներին (տեսանյութ)
Հաջողության պատմություն, որ կարող է դառնալ մոտիվացիա մյուսների համար։ Անի Քոչարը հենց այդ նպատակով էլ գրեց «Հանձնվել չկա՛» գիրքը։ Ծանր ու անհաղթահարելի թվացող պայքարն ու դժվարություններն Անին հանձնեց թղթին ու գրեց պայքարի իր բանաձևի, կյանքի փորձություննե
Ծանոթացեք՝ Միլենան է կամ, ինչպես ինքն է սիրում ներկայանալ՝ Միլուշը՝ ապագա մոդելը, արդեն առաջին գործնական առաջարկը ստացավ Անի Քոչարից. «Մի քանի տարի հետո մենք հանդիպելու ենք, երկուսս էլ լինելու ենք երկար մազերով մեյք ափ կանենք ու կգնանք ֆոտոսեսիայի»:
Հիվանդանոցից տուն գնալիս՝ հագնում է ամենագեղեցիկ զգեստը ու ներկայանում հայրիկին, տատիկին ու եղբորը. «Տուն գնալու ժամանակ ուրախա, բայց գալը ես չեմ սիրում, չգիտես որ պառկելու ես թե չէ, էդ անալիզի պահը չեմ սիրում, ուզում եմ փիս ձևի լացեմ»:
9-ամյա Միլենան առաջինն է վերցնում Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գիրքը ու սկսում թերթել, ուսումնասիրել։ Արդեն 8 ամիս հիվանդանոցում է: Միլենայի մոտ ախտորոշվել է ոսկրային ուռուցք: Անիի խոսքով, երեխաների ու մեծահասակների պայքարի ձևերը տարբեր են, բայց տրամադրվածությունը պետք է լինի նույնը՝ չհանձնվել ու հաղթել. «Հասուն մարդը կարող է իրեն տրամադրել և հասուն մոտենալով հասկանալ, թե ինչ պետք է անել, մինչդեռ երեխայի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է»։
Կարդացեք նաև
- Անի Քոչար. Ինչո՞ւ կարդալ «Հանձնվել չկա՛» գիրքը (տեսանյութ)
- Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)
Արյունաբանական կենտրոնում հիվանդության դեմ պայքարողներին Անի Քոչարը փոխանցեց իր հաջողության պատմությունը՝ Newmag-ի հրատարակած «Հանձնվել չկա՛» գիրքը: Հանդիպումից առաջ խնամքով դասավորեց նվերները, գրքում իր կյանքի դժվար օրերն են. «Երբ էստեղ նստած մայրիկներին նայում էի, նրանց այնքան լավ էի հասկանում, նրանց աչքերում տեսնում էի անսահման ցավն ու թախիծը, այս երեխաները կռիվ են տալիս դժվար հիվադության դեմ»։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով, հանդիպումը կարևոր է հենց ծնողների համար, քանի որ առաջին գոտեպնդողն ու հիվանդությունը հաղթելու հավատը փոխանցողը նրանք պետք է լինեն. «Ծնողները ժամանակ ունենան նստել, ընթերցել, կարծում եմ, որ ծնողները իրենց էլ կտեսնեն այս ամեն ինչի մեջ: Շատ դրվագներ կտեսնեն ու կհասկանան, տես՝ սա էլ է անցողիկ, այս ամենի մեջով անցել է մեկը, ուրեմն մերն էլ է անցողիկ», -նկատում է Անին:
Կարդացեք նաև
- Ինչ անել, երբ Ձեզ մոտ ախտորոշել են քաղցկեղ (տեսանյութ)
- Ով է «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը. 10-ը փաստ Անի Քոչարի մասին (տեսանյութ)
- Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛(տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ.
Newmag-ի հրատարակած Անի Քոչարի գիրքը շուտով կհամալրի նաև Զինվոր տան գրադարանը: Անին կլինի նաև այն հիվանդանոցներում, որտեղ կան օնկոլոգիական բաժանմունքներ: