Անի Քոչար. Ինչո՞ւ կարդալ «Հանձնվել չկա՛» գիրքը (տեսանյութ)
Լրագրող, մոդել ու հեղինակ Անի Քոչարն այս օրերին որդու հետ Հայաստանում է: Մոտ մեկ տարի առաջ Newmag հրատարակչությունը հրատարակեց նրա «Հանձնվել չկա» գիրքը: Երբ 2018-ին Անիի մոտ հայտնաբերվեց բարդ տեսակի քաղցկեղ, նա չհանձնվեց, պայքարեց, հաղթահարեց ու ապրելու ի
Անի Քոչարն իր ստեղծագործական ուղին սկսել է դպրոցական տարիներին, երբ 14 տարեկան էր, մամուլում տպագրվել է 2000 թվականից: Մայր բուհի Լրագրության ֆակուլտետի սանը այդ փուլում ուներ երկու երազանք՝ հայտնվել մեդիայում և նորաձևության ոլորտում. «Իմ երազանքները, կարելի է ասել, կատարվել են լիովին: Լավագույն տարիներս էին, երբ տպագրում էի «Ես»երիտասարդական ամսագիրը, որը բացի շոու բիզնեսից, անդրադառնում էր նաև երիտասարդների խնդիրներին ու հետաքրքություններին»:
Անին համոզված է՝ երջանիկ է այն մարդը, ով երազում է ու նաև իրագործում երազանքները: Իր նպատակները գրեթե չեն փոխվել՝ պայքարել ընդդեմ կարծրատիպերի. «Ես մշտապես, կամա, թե ակամ, զբաղվել եմ կարծրատիպեր կոտրելով: Ու երբ ես մանեկեն էի, լրագրող էի ու շատ ակտիվ գործունեությամբ էի զբաղված, մարդիկ զարմանում էին, որ մոդելինգի ոլորտում, պոդիումում հանդես եկող մարդն ու մեդիադեմքը նույն մարդն է: Նույնիսկ ամուսալուծված շրջանում խեթ հայացք չեմ զգացել իմ նկատմամբ»:
Կարդացեք նաև
- Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)
- Ով է «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը. 10-ը փաստ Անի Քոչարի մասին (տեսանյութ)
- Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛(տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
Անին հիշում է՝ 2018-ի մայիսի 25-ին բժիշկներն իր մոտ հայտնաբերեցին քաղցկեղ: Անհաղթահարելի թվացող շրջան, երբ երկար վարսերը չկային, չուներ, թարթիչ, եղունգներ: Հենց այդ ժամանակ Անիի մոտ սկսվեց կյանքին մարտահրավեր նետելու ցանկություն, ըմբոստանացավ ու համոզեց շատերին՝ հանձնվել չկա՛. «Կա լույս ամենախավար միջավայրում: Ես մանկան պես վերածնվեցի, ու դա դու որպես կին շատ ծանր ես տանում, երկար վարսերդ ես կորցնում, դառնում ես տկար, հայելուն չես ցանկանում նայել, ու, կարծես, հայելին ծաղր լինի: Ու քո հավատը այն շարժիչ ուժն է, որը ստիպում է առաջ շարժվել մի տեղ, որտեղ շատերը չեն տեսնում այդ լույսի նշույլը»:
Գիրքը պայքարի, չհանձնվելու, բոլոր բարդ իրավիճակներում պայքարի ղեկը քո ձեռքը վերցնելու ու հաղթանակած առաջ շարժվելու մասին է:
Քիմաթերապիաների փուլում սկսեց նոթեր անել, բայց որ այդ տողերը կվերածվեն մտքի, հետո գրքի, թերահավատ էր: Գիրքը գրեց կյանքը՝ նկատում է Անին ու ավելացնում՝ ինքը պարզապես դրանք հանձնել է թղթին, ուր չկա անգամ մեկ հորինված նախադասություն. «Գիրք գրելու մտահղացումը ծագեց այն ժամանակ, երբ ես հասկացա, որ հրաժեշտ չեմ տալու այս կյանքին ու աշխարհին, հիվանդության առաջին փուլի ամեն րոպեն մաքառման րոպե էր ու չգիտեիր, թե երկրորդ րոպեն վայելելու երջանկությունը կունենա՞ս, թե՞ ոչ: Իսկ եբ զգացի, որ սա նոր հնարավորություն է ու դեռ անելիք ունեմ այս աշխարհում, հասկանցա , որ իրավունք չունեմ լռել, իմ անցած բարդ ուղին չնկարագրել ու լուծման հնարավորությունները պահել բացառապես ինձ համար»:
Գրելու ընթացքում Անիի մոտ դեռ կար մտքի, խոսքի հապաղում, քանի որ դեռ քիմիաթերապիաներ էր ընդունումԵվ այդ ժամանակ էլ նամակ է ստանում Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանից, ով առաջարկում է քաղցկեցը հաղթահարելու մասին մոտիվացիոն գիրք գրել. աշխատանքը սկսվում է միանգամից «Շնորհանդեսը տեղի ունեցավ Թագավարակի օրերին: Ես վառ կենդանի օրինակ եմ, որ պետք է ապրել ու չհանձնվել: Առանց հավատքի ապրելը բարդ է, այն էլ այս անարդար իրականությունում»:
Կարդացեք նաև
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ. Անի Քոչար
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)
Մոտ մեկ տարի առաջ լույս տեսած «Հանձնվել չկա՛» գիրքը կարելի է գնել գրախանութներում ու պատվիրել newmag.am կայքից: Գիրքը պայքարի, չհանձնվելու, բոլոր բարդ իրավիճակներում պայքարի ղեկը քո ձեռքը վերցնելու ու հաղթանակած առաջ շարժվելու մասին է: