BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվ

Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)

newmag-y-n

2020-ին Newmag-ը հրատարակեց լրագրող Անի Քոչարի հուշագրությունը: «Հանձնվել չկա՛» գիրքը դժվարությունն ու փորձությունը հավատով հաղթահարելու մասին է: Երբ Անիի մոտ ախտորոշեցին բարդ տեսակի քաղցկեղ, նրա կողքին հարազատներից բացի նաև իր վաղեմի բարեկամ Տեր Դավիթ

Տեր Դավիթ քահանա Սահակյանը բժշկության աղոթքներով միշտ նրանց հետ է, ովքեր հոգևոր խոսքի կարիքն ունեն: Ծանր փուլում նա Անի ևս խորհուրդ էր տալիս անպայման գնալ Աստծա տուն ու խնդրել քահանաներին աղոթք կարդալ իր համար. «Երբ լսեցի Անիի հիվանդության լուրը, անմիջապես կապ հաստատեցի նրա հետ, նաև քույրիկի հետ էի միշտ կապի մեջ, քանի որ հենց անմիջապես Անիի հետ չէի ուզում խոսել հիվանդության մասին, քրոջից էի որպիսությունը հարցնում՝ ինչ են խորհուրդ տալիս բժիշկները, ինչպես է Անին իրեն զգում ու ասում էի, որ բոլորս պետք է միասնաբար աղոթենք»:

Նա սկսել է գրել հենց պայքարի ընթացքում՝ ապացուցելու համար, որ պարտությունը չափազանց հեշտ է ու ինքը պետք է պայքարի, որ ապրի ու ապացուցի՝ մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է:

Ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից, ու բոլորին թվում է, որ դա չի կարող իր ու հարազատների հետ պատահել, բայց սա ամենամեծ մոլորությունն է՝ գրքում գրում է Անին, ու հավելում՝ երբ բախվեց այդ խնդրին, շոկ ապրեց, բայց սկսվեց հիվանդության դեմ պայքարի ծանր փուլը: Ու հենց այդ ժամանակ էլ աղոթքն Անիի համար դառնում է դեղերն ընդունելու պես պարտադիր պայման. «Ես խորհուրդ  էի տալիս Անիին, որ աղոթքին զուգահեռ անպայման ընդունի նաև դեղերը, բժշկի խորհուրդները լսի»:

Կարծարատիպային մտածողությունները, թե այս հիվանդությունից փրկություն չկա, մոլորություն է՝ նկատում է հոգեբանը: Ամենասխալ ճանապարհն է, որով առաջնորդվում է հիվանդը: Հոգեբան Լուսինե Գրիգորյանը նկատում է՝ միայն հավատն այս հիվանդության դեմ բավարար չէ, մարդկային գործոնը ևս կարևոր է. «Մարդու գործոնն է կարևոր՝ ես պետք է հաղթահարեմ, բոլոր գործողությունների պատասխանատուն ես եմ, ոչ թե Աստված, բարեկամ կամ հարազատ»:

Կարդացեք նաև

Մահվան դեմ պայքարի, հիվանդությունը հաղթահարելու, հույսն ու հավատը երբեք չկորցնելու մասին է Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գիրքը , որը նա սկսել է գրել հենց պայքարի ընթացքում՝ ապացուցելու համար, որ պարտությունը չափազանց հեշտ է ու ինքը պետք է պայքարի, որ ապրի ու ապացուցի՝ մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է:

Տարածել