Ինչ անել, երբ Ձեզ մոտ ախտորոշել են քաղցկեղ (տեսանյութ)
«Հանձնվել չկա՛» գրքում Անի Քոչարը հենց սկզբից ներկայացնում է, թե ինչպես իր մոտ ախտորոշեցին քաղցկեղ, ինչ շոկային փուլեր հաղթահարեց ու սկսեց բուժումը։ Այս գիրքը նաև ուղեցույց է՝ ինչ քայլերի հերթականություն է սպասում քեզ բուժումն անցնելու ընթացքում։ Newmag-
Ի՞նչ անել, երբ հերթական բուժզննման ժամանակ Ձեզ մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Անի Քոչարի խորհուրդը, որը մեզ է փոխանցում նաև «Հանձնվել չկա՛» գրքի միջոցով՝ պետք է հետևել բժշկի խորհուրդներին և միաժամանակ հավատալ, որ կհաղթահարես։
Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պակաս սթրեսով ծրագրել ձեր գործողությունները մինչև բուժման փուլը սկսելը։
Երբ Ձեզ մոտ ախտորոշել են քաղցկեղ
Քաղցկեղի մասին լսելուն պես, ամենայն հավանականությամբ, մեծ ցնցում կապրեք, կկորցնեք իրականության զգացումը և անկարող կլինեք հետևել բժշկի ցուցումներին։
Ինչ անել
Դիմել այն մարդկանց, որոնք կհասկանան, կլսեն և չեն ստիպի կայացնել հապճեպ որոշումներ։ Քաղցկեղով հիվանդը Դո՛ւք եք, ինքներդ էլ պետք է սթափ դատեք։ Մի՛ դիմեք ինտերնետային բժշկությանը ու փորձեք բուժվել սոդայով, մրգերով, մի՛ դիմեք հեքիմներին, գուշակներին, մի՛ տրվեք ինքնաբուժությանը։ Քաղցկեղի մասին տեղեկությունները մասնագիտական գրականությունում են։
Թերթիկի վրա գրեք առաջնահերթ անելիքները, օրինակ՝ երկրորդ անգամ անցնել բուժզննություն, նախկին ախտորոշումն ուղարկել արտասահմանյան կլինիկա, որ երկրորդ կարծիք ստանաք։
Ինչպես պլանավորել բուժումը
Քաղցկեղի ավելի քան 100 տարատեսակ կա, մեծ մասը բուժվող է, հատկապես կարևոր է, թե որ փուլում է հիվանդությունը։ Առաջին և երկրորդ փուլում գտնվող հիվանդությունը 80 տոկոս բուժելի է։ Հետևաբար՝ հայտնաբերելուց հետո պլանավորեք բուժման սխեման։
Գտեք այնպիսի օնկոլոգի, որին կհարգեք, կվստահեք, որի հետ կկարողանաք ազատ խոսել։ Քաղցկեղի բուժումը երկարատև է, հետևաբար՝ կարևոր է, որ բուժող բժշկի հետ կարողանաք ազատ շփվել ու դառնալ նրա համախոհը։ Ձեր բժշկից պարզեք՝ որ օրգաններն են ախտահարված, որքան է տարածված քաղցկեղը և ինչ արդյունքի կհասնեք բուժումից հետո։ Մշակեք բուժման ռազմավարությունը։ Բուժման ընթացքից է կախված հետագա արդյունքը։ Թերապաիները ևս բժշկի հետ պետք է նախապես քննարկել։
Կարդացեք նաև
- Ով է «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը. 10-ը փաստ Անի Քոչարի մասին (տեսանյութ)
- Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛(տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ.
Հնարավո՞ր է բուժվել ՀՀ-ում, թե՞ պարտադիր արտասահմանում
Շատերը կարծում են, որ ՀՀ֊ում չեն կարողանում բուժել ու անիմաստ ժամանակի կորուստ է։ Իրականում կան քաղցկեղի տեսակներ, որ մեր բժիշկներն ի զորու են բուժել։ Մեր երկրում բուժումն իրականացվում է պետպատվերով, բայց թանկ են դեղերը։ Դրա համար պետք է պետպատվերի համար դիմել Առողջապահության նախարարություն ու ցուցակագրվել անվճար ծառայություններին։
Կարդացեք նաև
- Անի Քոչար. Ինչո՞ւ կարդալ «Հանձնվել չկա՛» գիրքը (տեսանյութ)
- Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)
Դիմեք բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների։ Հայաստանում շատ կան նման կառույցներ ու անհատներ։ Հենց նրանց միջոցով էլ կարող եք դիմել արտասահմանյան կլինիկաների ու բժիշկների։ Հայաստանից հիմնականում մեկնում են բուժվելու Ռուսաստան, Գերմանիա և Իսրայել