BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Հանձնվել չկա՛» գիրքը՝ Ոռուցքաբանության ազգային կե

«Հանձնվել չկա՛» գիրքը՝ Ոռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)

newmag-y-n

«Հանձնվել չկա՛» գրքի հեղինակ Անի Քոչարն այցելել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ու քաղցկեղի դեմ պայքարողներին նվիրել իր գիրքը: Ներկայացրել փորձությունը հաղթահարելու իր ճանապարհը: Գրքի մի քանի օրինակ էլ հանձնել է կենտրոնի գրադարանին: Անին հաճախ է հան

Հիվանդության դեմ պայքարի սեփական փորձը պատմեց ու հիշեցրեց՝ հանձնվել չկա: Անի Քոչարն ուռուցքաբանության ազգային կենտրոնում այցելեց քաղցկեղով հիվանդներին ու նվիրեց իր հեղինակած «Հանձնվել չկա՛» գիրքը: Ասում է՝ մակագրում է գրքի ամենաազդեցիկ տողերը. «Գրում եմ, որ միշտ չէ, որ կյանքը տոն է, բայց միշտ կարելի է ուժ գտնել ու հաղթահարել ցանկացած դժվարություն»։

Անի Քոչարը նշում է՝ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ նրանք միայնակ չեն ու նրանց նման շատերը կարող են նույն ճակատագիրն ունենալ ու նույն ճանապարհն անցնել: Բայց վստահեցնում է՝ չհանձնվելու դեպքում ճանապարհի վերջում միշտ հրաշք է կատարվում: Հիվանդության ընթացքի, բոլոր դժվարությունների ու հավատի մասին Անի Քոչարի գիրքը հենց դա է փաստում. «Այս դեպքում շատ կարևոր է, որ մարդիկ գտնեն իրենց բախտակից մարդկանց, լսեն նրա պատմությունը ու հավատան, որ իրենք նույնպես կհաղթահարեն այս հիվանդությունը»։

                                                                

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով՝ այսպիսի միջոցառումներն ու գրքերը հիվանդներին օգնում են հավատալ, որ քաղցկեղը դատավճիռ չէ. «Այս գիրքն անպայման ինքս էլ կկարդամ, երբեմն հիվանդները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում մարդկանց հետ շփվելու, հանրային վայրեր գնալու, ու այս դեպքում գիրքը հիանալի տարբերակ է»։

Կարդացեք նաև

Անի Քոչարը Newmag-ի հրատարակած գրքի մի քանի օրինակ էլ նվիրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գրադարանին, որ մյուս հիվանդները նույնպես այսօր, վաղը ու տարիներ հետո էլ կարողանան կարդալ, չհանձնվել ու հաղթահարել հիվանդությունը:

Կարդացեք նաև

Տարածել