Արևելքի խոնարհված գեղեցկուհիները. 10 ամենավտանգավոր քաղաքները

February 16, 2016

1. Հալեպ


Սիրիայի ամենամեծ քաղաքը սիրիական բանակի ու ընդդիմադիր զինյալների միջև պատերազմական գոտի է 2012 թվականի փետրվարից: Բախման երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական հանցագործությունների, քաղաքացիականների դեմ արգելված զինատեսակներ օգտագործելու համար: Այժմ սիրիական բանակը փորձում է լիակատար պաշարման մեջ առնել ու ազատագրել քաղաքը: Ցավոք, Հալեպի անտիկ հատվածը մեծապես ավերվել է ռազմական գործողությունների պատճառով: Ճանապարհորդությունը Հալեպ գրեթե անհնար է: Ոչ մի այցելու չի կարող ակնկալել ապահով շրջագայություն երբեմնի հռչակավոր քաղաքով:


5. Սրինագար (Քաշմիր)


Քաշմիրը մի ժամանակ կոչվում էր դրախտ` երկրի վրա: Փաստացի Հնդկաստանի հսկողության տակ գտնվող շրջանը Պակիստանի ու Հնդկաստանի միջև երկար տարիներ կռվախնձոր է, որի համար երկրները 2 անգամ պատերազմ են սկսել: Հաճախ սահմանին արյունալի բախումներ են լինում: Քաշմիր նահանգի կենտրոնական` Սրինագար քաղաքում հաճախ ահաբեկչություններ են կատարվում, և Հնդկաստանի կառավարությունը չի կարող երաշխավորել այցելուների անվտանգությունը: Սրինագարում ու ամբողջ Քաշմիրում բազմաթիվ տեսարժան վայրեր կան, սակայն այցելուները պետք է հեռու մնան Պակիստանի հետ սահմանից, որտեղ հակամարտությունը թեժ է: