Գրավիչ մարդիկ օժտված են կարևոր մի հատկությամբ

October 28, 2016

Գլխավորը, ինչով գրավում է մարդը դիմացինին, զգացմունքներն են: Բայց աﬔն ինչ այդքան պարզ չէ. զգացմունքները չպետք է ուղղակի լինեն, դրանք պետք է անկեղծ լինեն, իսկ գլխավորը՝ պարզ: Պարզ զգացմունքներով մարդը շրջապատի համար ավելի գրավիչ է՝ անկախ արտաքին տեսքից:

Հարցը նրանում է, որ մենք ենթագիտակցաբար փնտրում ենք ընդհանրություններ մարդու աշխարհայացքի հետ, և համապատսխանաբար,  նրա մտքերի, և ինչպես կարգն է, գտնելով դրանք, ﬔնք սկսում ենք զգալ գրավչություն այդ մարդու նկատմամբ:

Փորձի ընթացքում նման եզրահանգման է եկել Գերմանիայի համալսարաններից ﬔկի պրոֆեսոր Սիլկե Անդերսը: Նա փորձի մասնակիցներին ցույց է տվել տեսանյութեր, որտեղ դերասանները արտահայտել են վախ կամ տխրություն: Դիտելուց հետո մասնակիցներին խնդրել են գնահատել տեսածը:

Պարզվել է՝ որքան լավ են հասկացել դերասանի անկեղծ զգացմունքները, այնքան գրավիչ է եղել նա, անկախ ֆիզիկական տվյալներից: Կարճ ասած, դիմացինի զգացմունքները հեշտ հասկանալը և ընդունելը թույլ է տալիս մեզ վստահել նրան: Մենք զգում ենք, որ կարողացել ենք ընդհանուր լեզու գտնել, և ենթագիտակցաբար տարվում ենք նրանով: