Ինչպես ազատվել մշտական զբաղվածությունից

December 17, 2015

Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր մահու չափ զբաղված են: Եվ մի՛ իջեցրեք, եթե կարծում եք, որ մշտապես զբաղված լինելը գցում է արդյունավետությունը: Լավ, իջեցրեք ու կարդացեք սա:
Մենք սովոր ենք աշխատել առանց հանգստի, բայց այդպես մեր աշխատանքի անարդյունավետությունը նվազում է: Մենք հետազոտել ենք մեր մշտական (բայց ոչ միշտ` օգտակար) ծանրաբեռնվածության երկու պատճառները: Դրանք են`


  1. Մարդը վախենում է անգործությունից: Ես ծանոթներ ունեմ, որոնք գերագասում են անցնել մի քանի կմ ավելի, բայց չկանգնել լուսացույցի տակ: Նրանք այդպես ավելի շատ ժամանակ են կորցնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նույն բանը կատարվում է նաև աշխատավայրում: Մենք զբաղմունք ենք փնտրում, միայն թե անգործ չմնանք:

  2. Մարդը հակված է գործել: Բախվելով անորոշությանը, խնդիրներին, որոնք անմիջապես չեն կարող լուծվել, մենք փորձում ենք ինչ-որ բան անել, եթե անգամ անելու անհրաժետության չկա, և ավելի խելամիտ կլինի սպասելը:


Օրինակ` ինչպե՞ս պետք է վարվի դարպասապահը` տուգանային հարվածների սերիա հետ մղելիս: Ո՞րն է ամենաարդյունավետ դիրքը` գնդակը հետ մղելու համար: Շատերը  կարծում են, թե դարպասի մոտ կանգնելով կարելի է աջ կամ ձախ ցատկել: Բայց պարզվում է, որ ողջամիտ է կենտրոնում կանգնելը: Այնուամենայնիվ 6.3 տոկոս դեպքում դարպասապահը նախընտրում է կենտրոնում լինելը: Չէ  որ ավելի հեշտ է գնդակը բաց թողելը: Ու, որպեսզի, դա տեղի չունենա, դապասապահն անում է ամեն հնարավոր ամեն ինչ: Բայց երբ կենտրոնում է` հանգիստ գուշակում է գնդակի ուղղությունը:
Մեզնից շատերը զբաղված են ու դանդաղ են առաջ գնում սոցիալական սանդուղքով: Իսկական արդյունավետությունը շատ դժվարությամբ է տրվում: Մենք հետազոտությունը կատարել են զանգերի միջոցով: Զանգերի կենտրոնը Բանգալորում է (Հնդկաստան): Նախապես վերապատրաստված մեր աշխատակիցներին խնդրել ենք աշխատանքային օրվա ընթացքում, չորս ժամը մեկ խորհել, թե ինչ իմացայն այդ օրը ու գրի առնել դա: Մյուսները անդադար աշխատել են: Մեկ ամիս անց պարզվել է, որ խորհողների խմբի աշխատանքի արդյունավետությունը 22.8 տոկոս ավելի է անդադար աշխատողների ցուցանիշից:
Լոնդոնի համալսարանի դպրոցի պրոֆեսոր Օրիան Բանդերը հետազոտություններ է արել հնդկական քաղաքում: Նա ընկերությունների փոխտնօրեններին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում արած բոլոր քայլերի մասին գրառում անել: Ուսումնասիրողները փոխտնօրենների երկու տիպ են բացահայտել` մի խումբը հաճախ կազմակերպել է հանդիպումներ, անմիջական շփման մեջ է եղել աշխատակիցների հետ, մյուս  մասն էլ հազվադեպ է հանդիպել աշխատաիցների հետ: Պրոֆեսորը եզրակացրել է, որ անելիքը պլանավորող փոխտնօրենների աշխատանքն ավելի արդյունավետ է:
Սովորեք կանգնել կենտրոնում` փորձառու դարպասապահի պես: Ազատվեք զբաղվածության սինդրոմից ու մտածեք: Բազմազանությունը օգնում է լուսավորել մեր ծրագրածը ու ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը: Միթե՞ այնքան զբաղված եք, որ մտածելու ժամանակ չունեք: