«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը հյուրընկալվել է Common Ground-ում

July 10, 2023

Հուլիսի 9-ին Common Ground Books and Spirits-ում (Բաղրամյանի, 6) տեղի է ունեցել հանդիպում «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակ Արա Թադեւոսյանի հետ։

Հուլիսի 9-ին  Common Ground Books and Spirits-ում (Բաղրամյանի, 6) տեղի է ունեցել հանդիպում «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակ Արա Թադեւոսյանի հետ։

Գիրքը հայերեն հրատարակվել էր Newmag հրատարակչության կողմից 2020 թվականի ամռանը, իսկ ռուսերեն տարբերակը՝ 2023 թվականի գարնանը։ Երկու դեպքում էլ գիրքը լույս է տեսել ԱյԴի Բանկի հետ գործընկերության շնորհիվ։

Արա Թադեւոսյանը պատմել է, որ սկսել էր գրել գիրքը դեռ 2010 թվականին, հետո երկար ժամանակ ընդմիջում էր տվել եւ վերադարձել աշխատանքին միայն 2020 թվականի սկզբին։

«2020թ. հունվարին, ամանորյա տոներից անմիջապես հետո, ներքին ձայնն ասաց, որ կամ գրելու եմ գիրքը այս ամսվա ընթացքում, կամ այլեւս երբեք դա չեմ անելու»,- խոստովանել է հեղինակը։

Արա Թադեւոսյանը ներկայացրել է Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագծի որոշ մանրամասներ։

Երեկոն ոչ միայն գրական էր, այլեւ երաժշտական. հյուրերը դիտել են գրքի հերոսների մասնակցությամբ մի քանի տեսահոլովակներ, որոնցից առաջինը նկարահանվել էր հեռավոր 1989 թվականին, իսկ վերջինը՝ 2019-ին։

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի ռուսերեն եւ հայերեն տարբերակները կարելի է ձեռք բերել Newmag հրատարակչության կայքում (անվճար առաքմամբ) այս հղումներով.

Հայերեն տարբերակ՝ https://newmag.am/book/rockstar   

Ռուսերեն տարբերակ՝ https://newmag.am/book/two-rockstar-two-girls-and-ararat 

Գիրքը վաճառվում է նաեւ գրախանութներում։