ԵՄ տնտեսական քաղաքականության պարադոքսը. Տնտեսագետները առաջարկում են գլոբալիզացիային փոխարինող նոր բանաձև

February 25, 2017

Հանրահայտ տնտեսագետ և Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալլեին (1911- 2010 թթ.) այսօր հավանաբար կմեղադրեին պոպուլիզմի մեջ: Դեռ անցած դարում նա խոսում էր ոչ հետևողական գլոբալիզացիայի աղետաբեր հետևանքների մասին և ջատագովում էր ողջամիտ հովանավորչությունը: Ըստ նրա, հենց դա կարող էր պաշտպանել ֆրանսիական տնտեսությունը:
Եվրամիությունը բացառեց մաքսատուրքերի գանձումը իր անդամ երկրների միջև, թեև արտաքին շուկաների հանդեպ շարունակում է վարել մաքսատուրքերի ակտիվ քաղաքականություն: Եվ դա գեթ մեկ նպատակ է հետապնդում. պաշտպանել Եվամիության տնտեսության շահերը:  Այժմ ամբողջ աշխարհը Եվրամիության տարօրինակ վարքագծի ականատեսն է: ԵՄ-ԱՄՆ առևտրաշրջանառության սալդոն դրական է, բայց ահա Չինաստանի, Ռուսաստանի և զարգացող այլ պետությունների հետ առևտրում Եվրամիության սալդոն բացասական է:
Ստացվում է, չնայած Եվրամիությունը երբեմն անտեսում է իր պատմական դաշնակցին, այդուհանդերձ գրեթե ինքնասպանության աստիճանի հասնող ցանկությամբ է ձեռք մեկնում տնտեսապես իրենից ավելի թույլ երկրներին:
Եվրամիությունում մաքսատուրքի միջին ցուցանիշն այսօր  3,1%-ով ավելի է, քան Միացյալ նահանգներում, սակայն ավելի ցածր է, քան Ճապոնիայում (3.9%) և Կանադայում է (3,4%): Սրանով Եվրամիությունը մի կողմից վատ պաշտպանվում է այնտեղ, որտեղ դրա կարիքն չկա, մյուս կողմից էլ բացում է սահմաններն այնտեղ, որտեղից տնտեսական ռիսկերի մեծ ալիքը կանխատեսելի է:



Նոր հետազոտություն. Աղքատներն ավելի են աղքատանում





Պարզ օրինակ. ամերիկացի արտահանողների գյուղմթերքը եվրոպական շուկայում մաքսազերծվում է բարձր հարկերով ու տուրքերով (միջինը 12,8%), մինչդեռ եվրոպական ագրոմթերքը ամերիկյան շուկայում մաքսզերծվում է ընդամենը 6,6% դրույքաչափով:  Միևնույն ժամանակ Եվրոպան ընդգրկված է այն տարածքների ցուցակ, որտեղ ցածր ինքնարժեքով ապրանքները մաքսազերծում են ցածր դրույքերով:
Տնտեսագետները պնդում են, որ ժամանակակից գլոբալիզացիան եվրոպական (այդ թվում ֆրանսիական) տնտեսության համար այժմ ավելի շատ ռիսկեր է ստեղծում, քան նախկինում, երբ ավելի շատ հնարավորություններ էր տալիս աճի համար: Այդ ենթատեքստով տնտեսագետները ակնարկում են, որ հովանավորչությունը ոչ թե սահմանափակում, այլև նոր հնարավորություններ է ստեղծում բացվելու, ընդլայնվելու համար: Այն նաև շանս է տալիս վերագնահատել հավասար պայմաններում ապրանքաշրջանառության, կապիատալի, միգրացիայի խաղի կանոնները: Դրա համար նախ անհրաժեշտ է ապահովել միջազգային հարաբերությունների ավելի մեծ ճկունություն: Խոսքը սահմանափակ համակարգից դուրս գալու մասին է, այն վերաբերում է խաղի բաց կանոններին, որի սկզբունքում ազատ շուկայական հարաբերություններով ապրանքաշրջանառությունն է: