Facebook-ը դուրս է վռնդում օգտատերերին. Սոցցանցում պրոբլեմներ են ստեղծվել

February 28, 2017

Ֆեյսբուքի հետ անհասկանալի բան է կատարվում: Սոցցանցը օգտատերերին «ներս» չի թողնում: Որոշ ֆեյսբուքաբնակներ ստանում են տարօրինակ ահազանգ այն մասին, որ իրենց բոլոր հաղորդագրությունները ջնջվել են, քանի որ դրանք սպամ էին: Մյուսներին էլ սոցցանցը հետ է ուղարկում «մուտքի» մոտ և զգուշացնում, թե իրենց հաշիվը հաստատված չէ: Մի մասն էլ տեղեկություն է ստանում, որ իրենց հաշիվը հաքերային հարձակման է ենթարկվել ու պետք է փոխել գաղտնաբառը: Սակայն նոր գաղտնաբառով էլ մուտք գործելիս չեն բացվում Ֆեսյբուքի դռները:
Ըստ ՏՏ լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ` խոտանի պատճառը Ֆեյսբուքում  անվտանգության նոր մեխանիզմների ներդնումն է: Սոցցանցը չի թողնում մուտք գուծել Ֆեյսբուք, եթե կասկածում է Ձեր սերվերի ապահովության հարցում:
Ֆեսյբուքի այս խոտանն ամբողջ աշխարհում է: Դեռ պարզ չէ` ինչպես է փորձում կարգավորել Մարիկ Ցուկերբերգը իր առցանց աշխարհի անվտանգությունը:
Ներկայացնենք, թե առհասարակ, ինչ պատճառով կարող է հաշիվը առնաց Ձեր թույլտվության ապաակտիվացվել:


  • Դուք չեք գրացնվել Ձեր իսկական անվամբ:

  • Դուք Ֆեյսբուքւոմ ներկայանում եք որպես շուն, կատու, կով...:

  • Ձեր մասին տեղեկանքում սխալ դպրոց, համալսարան կամ  աշխատանքի վայր եք նշել:

  • Բաժանորդագրվել եք չափից դուրս շատ խմբերի, էջերի (առավելագույնը 200-ն է):

  • Շատ գրառումներ եք կատարել ձեր պատին կամ որևէ խմբում:

  • Շատ գրառումներ եք արել ընկների պատին:

  • Վատ բովանդակությամբ գրառումներ եք կատարել (բռնություն, ռասիզմ, սեքսիզմ)

  • Շատ ընկերների եք հայտ ուղարկել (մաքսիմումը 5000-ն է):


Ինչ էլ լինի` հիշեք. մինչև ֆեսյբուքը կյանք եղել է, և դրանից դուրս էլ կա: