10 ամենահայտնի հեքիաթները

November 7, 2015

ՍԵՐԳԵՅ ԿՈԶԼՈՎ «ՈԶՆՈՒԿԸ ՄՇՈՒՇՈՒՄ» (Сергей Козлов.ն«Ежик в тумане»)


«Դու միայն պատկերացրու՛. ես չկամ, դու նստած ես մենակ, ու մեկը չկա, որ հետը խոսես»:


Խորհրդային գրականության գլուխգործոցներից մեկն է: Դրականի, իմաստունի ու բարու մեկտեղում: Մանկության այս հրաշք աշխարհում Ձեզ անհամբեր սպասում են հին, սիրառատ ընկերները և նրանց զարմանահրաշ արկածները. զբոսանք մշուշում, ամպ-ձիուկներով ճամփորդություն դեպի Տիլի-Միլի-Տրյամդիայի երկիր, աշնանային ձկնորսություն և ամենաիսկական տնային ծով, որն աղմկում ու շարժվում է: Համալրե՛ք այս ամբողջն իմաստուն մտքերով, և ամենաիսկական հրաշքը Ձեր ձեռքին է՝ Կոզլովի Ոզնուկի տեսքով:
 
 

ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ ԼՈՒՑԿԻՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ (Hans Christian Andersen.
«The Little Match Girl»)

«Ես գիտեմ՝ հենց որ լուցկին մարի, դու կգնաս, ինչպես գնացին տաք վառարանը, հրաշալի տապակած սագը և սքանչելի տոնածառը»:
Երբ սառչում ես ոչ թե եղանակի, այլ մարդկանց պատճառով: Աղջկա մասին է, որը ջերմության կարիք շատ էր զգում, որը ծնվել էր այս դաժան ու անտարբեր մարդկանց աշխարհում: Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» ցավեցնում է, շա՜տ է ցավեցնում հոգին: Չէ՞ որ աղջիկը, չնայած ամենին, չի մեղադրում մարդկանց: Նա ուղղակի հիանում է Նոր տարվա տոնով՝ նայելով ուրիշների պատուհանից ներս: Չէ՞ որ նա իր տատիկի հետ վերջում հայտնվում է աշխարհում, որտեղ չկար սով ու ցուրտ...