Ինչպես մաքրել բնակարանը բացասական էներգիայից

November 6, 2014

Բնակարանը մաքրելն, իհարկե, նորմ է: Բայց ավելի հաճախ մաքրելու կարիք ունեն ուրիշից գնված հին բնակարանները, մանավանդ, եթե այնտեղ ապրել կամ դեռ շարունակում են ապրել թմրամոլներ կամ հոգեկան շեղում ունեցող մարդիկ: Հաճախակի մաքրելու կարիք ունեն հատկապես այն բնակարանները, որտեղ մարդիկ են մահացել:
Մաքուր վայրում մարդը ներդաշնակություն է գտնում, բարձրանում է դիմադրողականությունը, անհետանում են անքննությունն ու անհանգստությունը: Գրասենյակներում, առևտրի կետերում մաքրությունն օգնում է կատարել լավ առևտուր, նպաստում է բիզնեսի բարգավաճմանը:
Ահա և ծիսակարգը, որը կօգնի ձեզ մաքրել տարածքները բացասական էներգիայից:
1. Հաշվեք տան, ամառանոցի, գրասենյակի, փակ պատշգամբի բոլոր անկյունները: Չմոռանանք նաև լոգարանն ու զուգարանը: Եթե կասկածում եք` տան այդ հատվածը անկյունային է, թե ոչ, մեկ անգամ էլ հաշվեք անկյունները:
2. Եկեղեցուց գնեք խունկ և այնքան մոմ, որքան անկյուն եք հաշվել:
3. Թաց շորով մաքրեք ողջ տարածքը, ազատվեք անպետք իրերից:
4. Փակեք պատուհանները և ծխացող խունկ դրեք տան բոլոր անկյուններում: Խնկով տունը մաքրելու, օծելու արարողությունը հաճախ կրկնեք:
5. Հետո օդափոխեք տունը:
6. Երբ խնկի ողջ ծուխը տնից դուրս գա, տան բոլոր անկյուններում մոմեր տեղադրեք: Եթե անկյունում կահույք կա և հարմար չէ մոմ դնելու համար, ընտրեք դիմացի ամենահարմար կետն ու մոմն այնտեղ դրեք:
7. Փակեք բոլոր պատուհանները:
8. Մոտեցեք առաջին մոմին, որ պիտի վառեք, «Հայր մեր» աղոթքն ասելով, վառեք այն:
9. Մոտեցեք հաջորդին և կրկնեք նույնը: Ի դեպ, աղոթքը միայն ասելու համար մի ասեք, այն պիտի հոգուց գա: Անընդհատ ստուգեք, որ մեմերը չհանգեն կամ չընկնեն: Եթե նման բան պատահի, 9 անգամ «Հայր մերն» ասեք ու կրկին վառեք: Ի դեպ, պետք չէ, որ մոմերը մինչև վերջ վառվեն, ավելի ճիշտ կլինի, եթե դրանց 1/3-ը մնա:
10. Բոլոր մոմերը հանգցրեք թաց մատերով: Արգելվում է դրանք փչելով մարել:
11. Մնացորդները հավաքեք թղթի մեջ, 24 ժամվա ընթացքում դուրս եկեք փողոց և թաղեք այն ոչ խոր փոսի մեջ` ուղիղ ձեր նրբանցքի դիմաց, հեռավորությունը կարևոր չէ: Կես ժամ սպասեք, որ շները չքանդեն ու չհանեն փոսում եղածը, որպեսզի բացասական էներգիան հասցնի տեղափոխվել ու մնալ փոսի մեջ:
Այս գործողությունները պետք է կրկնել 3 անգամ, 2 շաբաթը մեկ պարբերականությամբ: Եթե ընթացքում որևէ մոմ ընկել կամ հանգել է, գործողությունների շարքը պետք է այնքան կրկնել, մինչև բոլորը միասին վառվեն մինչև վերջ: Հաշվի առեք, որ ծիսակարգի ժամանակ տան անդամներից բացի, կամ, եթե աշխատավայրում եք այն իրագործում, աշխատակիցներից բացի, այլ մարդ պետք է ներկա չլինի: