Գրադարան գրպանում. Լավագույն 6 մոբայլ ընթերցարանները

February 24, 2016

Bookmate ծառայության միջոցով կարելի է գիրքը սկսել ընթերցել վեբ տարբերակում, շարունակել iOS, Windows Phone կամ Android գաջեթով, այն էլ նույն տեղից: Վճարովի բաժանորդագրումից հետո օգտատերերը կարող են ընթերցել կես միլիոն գրքերից ցանկացածը: Bookmate-ում անվճար է հիմնականում դասական գրականությունը:
Գործում է նաև EPUB կամ fb2 ֆորմատով այլ աղբյուրներից գրքեր բեռնելու հնարավորություն: Bookmate-ը առաջարկում է կապել հաշիվը սոցցանցերին, որի միջոցով օգտատերը կգտնի ծառայությունից օգտվող իր ընկերներին և կիմանա` ինչ գրքեր են ընթեցում նրանք: Հավելվածն ունի նաև շտրիխ-կոդով որոնում` գրախանութում դուր եկած գիրքը կոդով կարելի է փնտրել Bookmate-ում: Հավելվածում մշակողները պատրաստվում են ավելացնել Spritz տեխնոլոգիան, որը ստեղծված է ընթերցման արագությունը բարձրացնելու համար:

Aldiko Book Reader  հավելվածից օգտատերերը կարող են օնլայն-կատալոգնելում գրքեր փնտրել և ներբեռնել: Ընթերցելիս կարելի է արագ տեղափոխվել գրքի մի գլխից մյուսը կամ էջանիշներ ստեղծել: Գրքերի որոնումն իրականացվում է մի քանի կատալոգներից, որոնցից շատերն անվճար են: Հավելվածն ունի գրադարան, որտեղ գրքերը բաժանված են որոշակի կատալոգների` ըստ ժանրի, հեղինակների, թարմության և գնի: Բեռնումից առաջ էլ կարելի է դիտել ստեղծագործության կրճատ բովանդակությունը: Aldiko Book Reader հավելվածն աշխատում է էլեկտրոնային գրքերի 2 ֆորմատով՝ EPUB և PDF: Հավելվածն ունի անվճար և վճարովի տարբերակներ:

Marvin iOS. գործում է անվճար և վճարովի տարբերակով: Marvin iOS հավելվածը կարելի է սինքրոնացնել օգտատիրոջ Dropbox-ի հետ, նոր գիրք տեղադրել այնտեղ, Marvel-ն էլ անմիջապես կբեռնի այն ամպային կուտակիչից: Հավելվածն ունի կարգավորումների հարուստ հավաքածու` կարելի է ընտրել տառատեսակ, փոխել չափը, կարգավորել լուսավորությունը: Հավելվածն ունի Deep View գործառույթ: Այն աշխատում է միայն անգլերենով, գրքում փնտրում է ամենահետաքրքիր կոնտենտը` անունները, տեղանունները, կերպարներին, թայմերն էլ ցույց է տալիս, թե ինչքան ժամանակ եք ընթերցում: Հավելվածը կարողանում է կարդալ միայն EPUB ֆորմատի գրքեր: Այն հասանելի է անվճար և վճարովի($3.99) տարբերակներով:
Goodreads-ը հասանելի է թե  iOS, թե Android համակարգերով: Անվճար է: Գրքի ընտրության հարցում կարող է oգնել Goodreads-ը: Այստեղ կարելի է կարծիքներ գրել, գրքերը դասակարգել և ընթերցասեր համայնքի գրառումներն ընթերցել: Goodreads-ը առաջարկում է գրքեր, որոնք կարող են տեղ գտնել հետագա ընթերցման ցուցակում: Ծառայությունն այնքան է ներառել սոցիալական ցանցի ծառայություններ, որ այն օնլայն գրադարանից դարձել է ընթերցասերների համայնք: Այստեղ օգտատերերը բացում են իրենց քարտը, լրացնում անձնական տվյալները: Գրքեր կարելի է գտնել որոնումով կամ ըստ դասակարգված գրադարակների՝ ժանրերի և հեղինակների: Կարելի է նաև գրքերը ընթերցելուց հետո մենկաբանություններ գրել և քննարկել մյուս ընթերցողների հետ:
Kindle՝ Android, iOS, Windows phone, անվճար է, գործում է ներքին գնումների համակարգ: Անգլալեզու գրականություն ընթերցելու հարցում օգտակար է Kindle հավելվածը: Amazone ընկերության գաջեթ ունենալ պետք չէ, ամենամեծ օնլայն գրախանութի բջջային հավելվածը կա է և android և iOS, և windows phone հարթակում: Kindle հավելվածն անվճար է, բայց այն ներբեռնելուց հետո օգտատերը ոչինչ չի տեսնի: Հավելվածում գրքեր ունենալու համար պետք է գրքեր գնել amazone.com-ից: Օգտատիրոջ առջև բացվում է ժամանակակից գրականության մեծ տեսականի: Կարելի է գնված գրքերը ներբեռնել սարքի հիշողության մեջ, հետագայում առանց ինտերնետ միացման ընթերցելու համար: Kindle-ն ունի ներդրված բացատրական բառարան, անհասկանալի բառը նշելու դեպքում այն ցույց կտա բացատրությունը:
TotalReader հավելվածի առանձնահատկությունը 9 ֆորմատի ֆայլեր ընթերցելու հնարավորությունն է: Կարելի է փաստաթղթեր, արխիվներ և նույնիսկ կոմիքսներ ընթերցել txt, rtf, fb2, epub ֆայլերով: Հավելվածն ունի Wi-Fi տրանսֆեր` կարելի է ֆայլերով աշխատել նաև համակարգչում: TotalReader-ում կան ընթերցման հավելվածների ստանդարտ բոլոր գործառույթները` կարող եք ընդգծել տեքստը, պատճենել, հարմարավետ որոնողական համակարգ, էջանիշներ, էջերի մաշտաբի կարգավորում և այլն: