Երբ ավարտում էի դպրոցը, ձեզնից քիչ բան գիտեի. Բիլ Գեյթսի խորհուրդները շրջանավարտներին

May 21, 2017

Արհեստական ինտելեկտ, էներգետիկա, բիոտեխնոլոգիաներ: Ահա այն երեք հեռանկարային ոլորտները, որտեղ կարող եք շատ բան անել: Եթե նոր սկսեի կարիերաս, հաստատ այս ոլորտներից կընտրեի:
Ինտելեկտը կարող է լինել բազմատիպ: Այն միատեսակ չէ: Միևնույն ժամանակ այն այդքան էլ կարևոր չէ, ինչպես կարծում էի նախկինում: Իրականում շատ զղջում եմ, որ երբ դպրոցն ավարտեցի, քիչ բան գիտեի կյանքի անարդարության մասին: Մի քանի տասնամյակ պահանջվեց մինչև հասկացա ամենը:
Այսօր դուք գիտեք ավելին, քան ես ձեր տարիքում իմանում էի: Դուք կարող եք սկսել պայքարել անարդարության դեմ փողոցում, աշխարհում և ամենուրեք:
Շրջապատեք ձեզ մարդկանցով, որոնք մշտապես մարտահրավեր են գցում ձեզ, սովորեցնում են և դրդում են ձեզ բացահայտել ձեր իսկ լավագույն կողմերը: Այդպիսին է  Մելինդա Գեյթսը` կինս, ով մշտապես դրդում է ինձ դառնալ իմ իսկ լավագույն տարբերակը:
Երջանկության գնահատման իմ սանդղակը մտերիմներիս երջանկությունն է, արդյոք նրանք սիրում են ինձ, ինչ եմ ես փոխում նրանց կյանքում: Այս ամենը սովորել եմ Ուորեն Բաֆետից: Եթե ցանկանում եք, որ աշխարհն ավելի լավը դառնա, պրոգրեսը տարածվի ավելի մեծ թվով մարդկանց շրջանում և կյանքն ի վերջո առաջ գնա, Բաֆետի մոտեցումները շատ կարևոր են: Կիրառեք:
Իհարկե, այսքանով հանդերձ դուք չեք անտեսում կյանքի լրջագույն խնդիրները: Սա միայն հաստատում է, որ դուք կարող եք լուծել դրանք: Այսպիսին է հիմա իմ աշխարհայացքի հիմքը, կորիզը: Ծանր պահերին այն օգնում է ինձ, նաև դրա շնորհիվ է, որ սիրում եմ աշխատանքս: Կարծում եմ, այս ամենը ձեզ էլ պետք կգա:
Եվ հիշեք, կյանքը հիասքանչ է: Հուսով եմ, դուք կլինեք այնքան խելացի, որ կօգտվեք, կվայելեք կյանքի ողջ բերկրանքը: