Եռասկանդալ ֆրանկոարշավ. Ֆրանսիայի նախագահի սկանդալային 3 թեկնածուները

March 6, 2017

ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆ. ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ


«Մարին Լը Պենի Ղրիմյան սերենադը». Ֆրանսիայում մեմ էր դարձել ծաղրանկարը, որի հերոսներն են իրենց նախագահի կին-թեկնածուն և ՌԴ նախագահը: Պատկերված է Պուտինը` Կլեմլի պատշգամբում` Ջուլիետտայի դերում: Նրա համար սերենադ է երգում ռոմանտիկ Ռոմեոն` Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Սերենադը Ղրիմի և ՌԴ-ի մասին է:  
Ֆրանսիայում շատերին դուր չի գալիս Մարին Լը Պենի չափազանց ռադիկալ լինելն ու պրոռուսական տրամադրվածությունը: Նրան անվանում են «պոպուլիստ», որը երկրորդ փուլում դուրս կմնա մրցապայքարից:
Դրան գումարվեց մյուս սկանդալը. Եվրախորհրդարանը Լը Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Ծայրահեղ աջերի առաջնորդը Twitter- ում տեղադրել էր ԻՊ ահաբեկչական խմբավորման վայրագությունները պատկերող ֆոտոներ: Նա դա արել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական հեռուսաալիքը նրա կուսակցությունը համեմատել էր Իսլամական պետության հետ: «ԻՊ-ը սա է: Չշփոթել Ազգային ճակատի հետ»,- գրել էր Լը Պենը:
ԷՄՄԱՆՈՒԵԼ  ՄԱՔՐՈՆ, ՇԱՐԺՈՒՄ «ԱՌԱՋ»
Երրորդ թեկնածուի վրա էլ փարիզյան ցուցահանդեսի ժամանակ ձվեր են նետել: Էմմանուել Մաքրոնը սոցիալիստների կառավարությունում էկոնոմիկայի նախարար էր: Ավելի պոպուլյար դարձավ մրցակիցների սկանդալների ֆոնին: Նրան էլ համարում են անփորձ ու քննադատում իր քաղաքական աջակից, նախագահ Օլանդին դավաճանելու համար: Ֆրանսիայի վերլուծաբանների կարծիքով` Մաքրոնը թեկնածու է, որը պարզապես գնում է մարդկանց մոտ ու ասում` ձայն տվեք ինձ, ես երիտասարդ ու գեղեցիկ եմ: Բայց երբ ոչ տեսքին կարող են կպնել, ոչ վականշին` հիշում են անձնականը: Այս դեպքում` սեռական կողմնորոշումը:
Մաքրոնի ընդդիմախոսների համար այդ փաստն իսկական գտածո է: Նրանք լուրեր են տարածում, թե նա երկակի կյանքով է ապրում, միասեռական է, հարաբերություններ ունի Radio France-ի գործադիր տնօրեն Մաթյե Գալլեի հետ: